Կյուրեղ և Մեթոդիոս տաճար (Սալսկ)
Կյուրեղ և Մեթոդիոս տաճար (ռուս.՝ Собор во имя святых равноапостольных Кирилла и Мефодия), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Ենթարկվում է Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Դոնի մետրոպոլիային։
Կյուրեղ և Մեթոդիոս տաճար ռուս.՝ Собор во имя святых равноапостольных Кирилла и Мефодия | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սալսկ |
Դավանանք | ուղղափառություն |
Հիմնական ամսաթվերը | 1999 |
Հիմնադրված | 1999 |
Cathedral of Saints Cyril and Methodius Equal to the Apostles, Salsk Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1993 թվականի սեպտեմբերին Սալսկ քաղաքի վարչակազմի ղեկավար Ա. Ա. Բուբլիկովը Լենինի փողոցում, ժամանակավոր ավտոկայանատեղիում, վերակառուցման գոտում տաճարի շինարարության համար նախագծային-հետազոտական աշխատանքներ կատարելու թույլտվություն է տվել։ Տաճարի կառուցման համար անժամկետ օգտագործման է հատկացվել 3276 քառակուսի մետր մակերեսով հողատարածք[1]։
1994 թվականի փետրվարին «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում Սալսկ քաղաքում հավանության է արժանացել ապագա տաճարի էսքիզային նախագիծը։ Նախագծի հեղինակն է Մոսկվայի ճարտարապետանախագծային արվեստանոցի ղեկավար Յ. Մ. Մուրզինը։ Ապագա պաշտամունքային շինության տեխնիկատնտեսական ցուցանիշները. հարկայնություն` 3, տարողություն` 1200 հավատացյալ, կառուցապատման տարածք` 926 քառակուսի մետր, օգտակար մակերես` 1720 քառակուսի մետր[2]։
1999 թվականի գարնանը սկսվել է տաճարի շինարարությունը։ Ճարտարապետի մտահղացմամբ` տաճարի լայնությունը 21 մետր է, իսկ երկարությունը` 36 մետր։ Զանգակատան բարձրությունը 42 մետր է։ Տաճարը հնգագմբեթ է` կարմիր և սպիտակ գունային լուծմամբ։ Տաճարի կողքին նախատեսված է եկեղեցական զբոսայգի[3]։
Սալսկի տաճարը ենթարկվում է Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Դոնի մետրոպոլիային[4]։
Սալսկի պաշտամունքի այս կառույցի նմանը չկա։ Այս տաճարը միակն է, որը կառուցվել է անհատական նախագծով, որը գրան պրի է շահել Փարիզի ցուցահանդեսում։
Շինարարությունը 2000 թվականին ընդհատվել է։ Տաճարի կառուցման աշխատանքները վերսկսվել են միայն 2007 թվականին, և դրանում մեծ է ավագ երեց Վիկտոր Նայդյոնովի ավանդը. նա գտել է հովանավորների, և հինգ տարի անց Սալսկ քաղաքի կենտրոնում հայտնվել է Կյուրեղի և Մեթոդիոսի անունը կրող շքեղ տաճարը։ 2017 թվականի օգոստոսից տաճարում անցկացվում են կանոնավոր ժամերգություններ[5]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ газета «Сальская степь» от 11 сентября 1993 года
- ↑ газета «Сальская степь» от 05 марта 1994 года.
- ↑ газета «Сальская степь» от 22 мая 1999 года № 81 (16.786)
- ↑ «Сальское Центральное благочиние | По благословению епископа Волгодонского и Сальского Корнилия». salsk1.cerkov.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Сальскньюс — Новостной портал Сальского района». salsknews.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.