«Կկվի կանչը» (անգլ.՝ The Cuckoo’s Calling), Ջոան Ռոուլինգի կրիմինալ վեպը, որը լույս է տեսել 2013 թվականի ապրիլին՝ Ռոբերտ Գելբրեյտ կեղծանվամբ (անգլ.՝ Robert Galbraith): Ռոուլինգի հեղինակությունը բացվել է գրքի լույս տեսնելուց երեք ամիս անց՝ հուլիսի 14-ին[1][2]։

Կկվի կանչը
անգլ.՝ The Cuckoo's Calling
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Cormoran Strike? և Robin Ellacott?
Նկարագրում էԼոնդոն
ՇարքCormoran Strike?
ՀաջորդՇերամը
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչLittle, Brown and Company
Հրատարակման տարեթիվապրիլի 18, 2013

Սյուժե խմբագրել

Մասնավոր հետախույզ, պատերազմի վետերան Կորմորան Ստրայկը (անգլ.՝ Cormoran Strike), ցանկանում է բացահայտել մոդել Լուլա Լենդրիի (անգլ.՝ Lula Landry) առեղծվածային մահը։ Բոլորը մտածում են, որ Լուլան իր կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ, սակայն նրա եղբայրը կասկածում է դրանում և վարձում է Ստրայկին, որպեսզի իրավիճակը ամբողջովին պատկերացնի[3]։ Սակայն Ստրայկը թերահավատորեն է մոտենում գործի։ Իմանալով Լուլայի ակնհայտ ինքնասպանության մասին, նա ի սկզբանե չի ցանկանում այդ գործի հետ կապված աշխատանք տանել։ Այնուամենայնիվ մասնավոր հետախուզությունը դա միակ հնարավորությունն է Ստրայկի համար ինչ-որ չափով ոտքի կանգնելու և գումար վաստակելու համար, և նա անցնում է գործի։ Այդ հարցում նրան գնում է քարտուղարուհի Ռոբին Էլակոտը (անգլ.՝ Robin Ellacott)[2]:

Հետախուզության ժամանակ Ստրայկը ծանոթանում է Լուլայի թիկնապահի, ընկերների, անձնական վարորդի և դիզայների հետ։ Կասկածյալներից յուրաքանչյուրը պատմում է իր պատմությունը և Ստրայկը սկսում է հասկանալ, որ Լուլայի մահի պատճառները այնքան միանշանակ չեն, ինչքանով որ ինքն էր պատկերացնում։ Հետապույզի մոտ յուրահատուկ հետաքրքրություն են առաջացնում Լուլայի հորեղբայր Տոնի Լենդրան, անտուն ընկերուհին՝ Ռոշելը և ընկերը՝ Էվան Դաֆֆիլդը (անգլ.՝ Evan Duffield): Սակայն առավել շատ Ստրայկը հետաքրքրությունների տեղիք է ունենում, երբ որ լսում է Լուլայի հարևանուհու պատմությունը, ըստ որի Լուլան ոչ թե դիմել է ինքնասպանության այլ նրան բրդել է ինչ-որ տղամարդ[4]։

Գրքի պատմություն խմբագրել

Մինչև հրապարակում խմբագրել

Շատ տարիների ընթացքում Ջոան Ռոուլինգը խոսում է կրիմինալ վեպ գրելու իր ցանկության մասին։ 2007 թվականին էդինբուրգյան միջազգային գրքի փառատոնի ընթացքում գրող Իեն Ռենկինը «Sunday Times» ամսագրին պատմում է, որ իր կինը տեսել է Ռոուլինգին, սևագրության մեջ կրիմինալ վեպի «էսքիզները» տալիս[5]։ Ավելի ուշ նա հայտարարում է, որ դա կատակ էր[6]։ 2012 թվականի փետրվարին «Guardian» ամսագիրը տեղեկացնում է Ռոուլինգի մյուս գրքի լույս տեսնման մասին, որը ըստ նախնական տեղեկությունների պետք է պատկաներ դետեկտիվ ժանրին[7]։

Հրապարակում խմբագրել

Գրքի ձեռագիրը անան ուղարկվում էր տարբեր հրատարակչություններ, սակայն ամեն անգամ մերժում է ստանում։ Այսպես, Orion Publishing հրատարակչության տնօրեն Կեյտ Միլզը խոստվանում է, որ հրաժարվել էր հրատարակել գիրքը, քանի որ վեպը թվում էր նրան անշուք և չէր տպավորել, իսկ դետեկտիվների շուկան վերջին ժամանակներում «կուշտ էր»[8]։ Գիրքը լույս է տեսնում 2013 թվականի ապրիլին Sphere Books հրատարակչությամբ։

Վաճառք և ռեակցիա խմբագրել

Մինչև վեպի հրատարակումը հեղինակավոր «Publishers Weekly» ամսագիրն անվանել է այն աստղային նորամուտ, խոստանալով գրողին լավ ապագա[9]։ «The Independent»-ը համեմատում է վեպն այնպիսի հայտնի գրողների աշխատանքների հետ, ինչպիսիք են Ֆիլլիս Դորոտի Ջեյմսը և Ռուտ Ռենդելը[4]։

Amazon.com կայքի վաճառքների վարկնշային աղյուսակում վեպը գտնվում է 5076-րդ հորիզոնականում, սակայն, երբ որ այն հայտնի է դառնում Ռոուլինգ կեղծանվամբ, սկսում է բարձրանալ մինչև առաջին հորիզոնական։

Հրապարակումից երեք ամիս անց վաճառվում է ընդամենը 1500 գիրք (հրատարակիչների տվյալներով՝ բրիտանական գրախանութներում ընդամենը` 449)[10], հեղինակի բացահայտման օրը վեպի վաճառքը մեկ օրվա ընթացքում աճում է 150 000 %-ով[3]։

Goodreads կայքում վեպը ունի 4/5 վարկանիշը՝ համաձայն 150 000 գնահատականների և ավելին քան 17 000 տեսությունների[11]։

Մրցանակներ և կոչում խմբագրել

  • «Los Angeles Times» թերթի մրցանակը «Լավագույն դետեկտիվ» ժանրում - 2013[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հարի Փոթերի» հեղինակը նոր գիրք է գրել
  2. 2,0 2,1 «Новая книга Джоан Роулинг «Зов кукушки» выйдет в России 13 февраля». РИА Новости. 2014 թ․ հունվարի 27. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  3. 3,0 3,1 Alex Hern (2013 թ․ հուլիսի 14). «Sales of "The Cuckoo's Calling" surge by 150,000% after JK Rowling revealed as author» (անգլերեն). New Statesman. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 Richard Osley (2013 թ․ հուլիսի 14). «JK Rowling's secret bestseller: The Cuckoo's Calling, by 'Robert Galbraith'» (անգլերեն). The Independent. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  5. «J.K. Rowling writing crime novel, says report» (անգլերեն). CBC. 2007 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  6. Richard Lea (2007 թ․ օգոստոսի 20). «Rowling's 'crime novel' is a red herring» (անգլերեն). Guardian. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  7. Alison Flood (2012 թ․ փետրվարի 24). «JK Rowling's new book: clues suggest a turn to crime fiction» (անգլերեն). Guardian. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  8. Максим Степанов (2013 թ․ հուլիսի 15). «Пролетая над кукушкой. Джоан Роулинг призналась в авторстве романа «The Cuckoo's Calling»». Газета.Ru. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  9. «The Cuckoo's Calling» (անգլերեն). Publishers Weekly. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  10. Sam Marsden. (2013 թ․ հուլիսի 14). «The Cuckoo's Calling: publishers' embarrassment at turning down JK Rowling detective novel». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  11. «The Cuckoo's Calling (Cormoran Strike #1) by Robert Galbraith, J.K. Rowling» (անգլերեն). Goodreads. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  12. Carolyn Kellogg (2014 թ․ ապրիլի 11). «Jacket Copy: Победители «Los Angeles Times Book Prizes»». LA Times (անգլերեն). Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.