Կլորաջուլհակային հաստոց

Կլորաջուլհակային հաստոց, ջուլհակային հաստոց, որում մի քանի մաքոք միաժամանակ շարժվում են շրջանագծով, միջնաթելերն անցկացնելով հենքաթելերի երախ գոյացնող բաժանմունքների մեջ։ Յուրաքանչյուր հաջորդ մաքոքը խտացնում է նախորդ մաքոքով անցած և հենքաթելերով միահյուսված միջնաթելերը։ Կլորաջուլհակային հաստոցը կիրառվում է փողրակների, պարկերի արտադրությունում։ Կան մաքոքների էլեկտրամագնիսական մղումով կլորաջուլհակային հաստոցներ՝ վուշե գործվածքների արտադրության համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484