Կլաուզուլա
Կլաուզուլա (լատին․՝ clausula - եզրափակում, վերջավորություն), բանաստեղծական տողի վերջավորությունը՝ սկսած վերջին շեշտված վանկից։
Ըստ այդ վանկի տեղի կլաուզուլան կոչվում է արական (շեշտվում է տողի վերջին վանկը), իգական (շեշտվում է նախավերջին վանկը), դաքտիլային (շեշտվում է վերջից երրորդ վանկը)։ Կլաուզուլա են անվանում նաև բանավոր կամ գրավոր արձակ խոսքի որոշակի հատվածների վերջավորությունը։
Գրականություն
խմբագրել- Munk E. Die Metrik der Griechen und Römer. — Glogau, 1834.
- Томашевский Б. В. Русское стихосложение. — М.։ Academia, 1923.
- Соболевский С. И. Древнегреческий язык. — М., 1948.
- Гаспаров М. Л. Очерк истории европейского стиха. — М., 2003.
- Цисык А. З., Шкурдюк И. А. Античная метрика. — Минск, 2004.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 477)։ |