Կիրա Դևիս

Ամերիկացի պրոդյուսեր

Կիրա Դևիս, (20-րդ դար, ԱՄՆ), ամերիկացի պրոդյուսեր, Alcon Entertainment ընկերության մարքեթինգի նախկին տնօրեն։

Կիրա Դևիս
Ծննդյան թիվ՝20-րդ դար
Ծննդավայր՝ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր
IMDb։ID 0204987

Կյանք խմբագրել

Կիրա Դևիսն արմատներով Սանտա Ֆեից՝ Նյու Մեքսիկո է։ Սովորել է թատերական արվեստի ռեժիսուրայի բաժնում։ Ավարտել է Նյու Մեքսիկոյի պետական համալսարանը։ Ավարտելուց հետո, նա աշխատել է մի շարք մասնագիտական թատրոններում։ Նա ամուսնացած է Էնդրյու Էյ. Կոսովեի հետ, ով Alcon Entertainment-ի համահիմնադիրներից մեկն է։ Զույգն ունի երկու երեխա[1]։

Կարիերա խմբագրել

1994 թվականին Դևիսը հանդիպել է Ալկոնի համահիմնադիրներ Բրոդերիք Ջոնսոնի և Էնդրյու Կոսովեին՝ Love Is All There Is ֆիլմի ստեղծման ժամանակ, որտեղ նա եղել է զգեստավորման պատասխանատուի օգնական[2]։ Դևիսը 1997 թվականին սկսել է աշխատել նրանց հետ, երբ Ջոնսոնը և Կոսովեն հիմնադրեցին Ալկոն ընկերությունը՝ դառնալով ընկերության առաջին աշխատողը[1]։ Դևիսը թողել է իր պաշտոնը 2006 թվականին։ 2007 թվականին ստեղծեց իր սեփական 8:38 ընկերությունը[3]։ Առաջին ֆիլմը, որի պրոդյուսերը եղել է Դևիսի ընկերությունը, Prisoners-ն էր։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Ծանոթագրություն
1999 Lost & Found Արտադրության գործադիր
2000 My Dog Skip
2001 The Affair of the Necklace Համահեղինակ
2003 Love Don't Cost a Thing
2004 Chasing Liberty
2005 Racing Stripes
The Sisterhood of the Traveling Pants Գործադիր պրոդյուսեր
2008 The Sisterhood of the Traveling Pants 2 Պրոդյուսեր
2013 Prisoners

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AllMoviePortal.com: Racing Stripes (2005) about the filmmakers
  2. "Rising Stars" Արխիվացված 2009-08-03 Wayback Machine, Kevin Robinson-Avila, Panorama, the NMSU Alumni Magazine, Summer 2006.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.