Կենտրոնական քաղաքային գրադարան (Սալավատ)

Սալավատի կենտրոնական քաղաքային գրադարան, Սալավատ քաղաքի ամենամեծ գրադարանը։

Կենտրոնական քաղաքային գրադարան
Երկիր Ռուսաստան
Տեսակգրադարան

Պատմություն խմբագրել

Գրադարանը ստեղծվել է 1951 թվականին Սալավատ քաղաքում[1]։ Այն տեղակայված է Շինարարների փողոցի վրա գտնվող բարաքում։ Գրադարանի առաջին տնօրենը եղել է Մարգարիտա Չիստյակովան։ Հին շենքի գրադարանի գրքային ֆոնդը կազմում էր շուրջ 2600 նմուշ։

1958 թվականին Լենինի անվան հրապարակի վրա գտնվող նոր շենք տեղափոխվելուց հետո գրադարանը դարձել է կենտրոնական։ Գրադարանում կա ընթերցանության մեծ սրահ, բաժանորդագրություն, կատալոգների սրահ և մեթոդաբանական սենյակներ։

1972 թվականին քաղաքի 9 գրադարաններ միավորվել են Կենտրոնական գրադարանի հիմքի վրա՝ մեկ գրքային ֆոնդով և մեկ ընդհանուր աշխատակազմով։ Կենտրոնական գրադարանային համակարգի տնօրենն է Լ․ Չապլիգինան[2]։

1981 թվականից սկսած Կենտրոնական քաղաքային գրադարանի տնօրենն է դառնում Տատյանա Դմիտրիևնա Գոնչարենկոն[3]։

Ներկայումս գրադարանը Սալավատ քաղաքի առաջատար գրադարանն է ու մեթոդաբանական կենտրոնը։ Այն զինված է 12 համակարգիչներով, ինտերնետ կապով և պատճենահան տեխնիկայով։

Գրադարանի Գործնական տեղեկատվության բաժնում Ռուսաստանի Դաշնության նախագահի ֆեդերատիվ կառավարական կապի և տեղեկատվության գործակալության ավտոմատացված տվյալների հիման վրա բաց է Իրավական տեղեկատվության կենտրոնը։ Գրադարանի իրավական տեղեկատվության կենտրոնի հիման վրա բաց է «Իրավական ակտերի բանկը», «Պաշտոնական պարբերական հրատարակության» կառավարական կապի դաշնային գործակալությունը, որն իր մեջ ներառում է պաշտոնական բնույթի օրենսդրական փաստաթղթեր։ Կա նաև Բաշկորտոստանայի օրենսդրական բազայի վերաբերյալ տվյալների բանկ։

1998 թվականից սկսած գրադարանում տրամադրվում են վճարովի ծառայություններ։

Գրադարանն ունի 9 մասնաճյուղ, որոնց թվում № 4 մասնաճյուղը՝ մասնագիտացված գավառագիտության մասին գրքերի[4], № 2 մասնաճյուղը՝ մանկապատանեկան գրականության[5], № 5 մասնաճյուղը՝ արվեստի մասին գրքերի մեջ, № 9 մասնաճյուղը՝ գիտահանրամատչելի, մեթոդաբանական և խաղացանկային գրականության ֆոնդով և ժաղովրդական արվեսի աուդիո-վիդեո-պահոցը։

Ֆոնդեր խմբագրել

Ներկայումս գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 110 հազար գիրք, պարբերականների հսկայական ընտրանին՝ 200 անուն թերթ և ամսագիր՝ ներառյալ 35 տեղական և հանրապետական հրատարակություններ (ամսագրեր «Վատանդաշ», «Վիբոր», «Ունիշ» և այլն) ռուսերեն, բաշկիրերեն և թաթարերեն լեզուներով[6]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Կենտրոնական գրադարանի բաժանորդագրությունում ոչ բյուջետային միջոցներով ձեռք բերված ուսուցողական գրականությունը վճարի դիմաց 3 օրով կարելի է տուն տանել։ Հասույթը տրամադրվում է նոր գրականության ձեռքբերմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել