Կենսաբազմազանության տարածվածությունը

Բացի կենսաբանների համար ավելի նախընտրելի կենսաբազմազանության որոշման ձևից՝ այդ տարածքում ապրող տեսակների թվով հաշվելը, գոյություն ունեն նաև որոշման մի շարք այլ ձևեր կապված հիմնված նրանց զարգացման տարբեր մակարդակների և աշխարհագրական մասշտաբների վրա։ Այս որոշումները օգտագործում են այն թեորեմի ստուգման համար, ըստ որի տարբեր մակարդակներում կենսաբազմազանության մեծացումը բերում է օտարածին տեսակների ինվազիայի նկատմամբ էկոհամակարգի կայունության, արտադրականության և դիմադրողականության բարձրացմանը։

Առանձին էկոհամակարգի առանձնյակների քանակությունը նկարագրվում է որպես տեսակների հարստություն կամ α-բազմազանություն, որն օգտագործվում է տարբեր աշխարհագրական տարածքների կամ էլ կենսաբանական էկոհամակարգերի կենսաբազմազանության համեմատման դեպքում։

β-բազմազանությունը իրենից ներկայացնում է տեսակային կազմի փոփոխությունը ըստ աշխարհագրական գրադիենտի։ β-բազմազանությունը բարձր է, եթե, օրինակ, էկոհամակարգի տեսակային կազմը լավ տարբերվում է ալպյան գոտիների ձնային գագաթներում և ցածր է, երբ որ այդ տեսակների մեծամասնությունը զբաղեցնում է ալպյան գոտիների ամբողջ գոտին։

γ-բազմազանությունը օգտագործվում է մեծ մասշտաբների դեպքում։ Այն որոշում է տեսակների քանակը մեծ տարածքներում կամ մայրցամաքներում։