Կենդանի գեղանկարչություն

Կենդանի գեղանկարչություն (անգլ.՝ Live painting), տեսողական ժամանակակից Փերֆորմանսի ձև[1], որի շրջանակներում նկարիչները հանդիսատեսին են ցուցադրում կերպարվեստի իրենց աշխատանքները որոշակի հանրային վայրում․ սովորաբար դա տեղի է ունենում բարերում, երաժշտական համերգների ժամանակ, հարսանեկան երեկույթներին կամ այլ ցանկացած հանրային միջոցառումների ժամանակ՝ կենդանի երաժշտության նվագակցությամբ կամ դիջեյի մասնակցությամբ[2]։ Ստեղծագործությունները, որոնք ստեղծվում են իրական ժամանակում հանդիսատեսի աչքի առաջ, կարող են լինել պլանավորված կամ իմպրովիզացվիա[3]։ Կենդանի արվեստի նման ձևը հաճախ հակադրվում է առավել հայտնի և տարածված գեղարվեստի ստեղծագործություններին, որոնք ստեղծվում են իրենց արարողների կողմից արվեստանոցներում կամ այլ մասնավոր և ոչ թե հանրային վայրերում և միայն դրանից հետո են ներկայացվում հանրության դատին[4]։

Կենդանի գեղանկարչության օրինակ՝ Բեո Բեյոնդը ելույթ է ունենում Բարսելոնայի Shôko ակումբում։ Նկարը ստեղծվում է ֆլուորեսցենցիա ներկերով, որոնք փայլում են սև լույսի տակ

Ակնարկ խմբագրել

Կենդանի գեղանկարչությունը տարածում է ստացել 20-րդ դարի վերջում։ Իրական ժամանակում հանրության առջև ստեղծագործել են բազմաթիվ նկարիչներ, այդ թվում՝ հայտնի Լերոյ Նիմանը, որը նկարել է 1976 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ[1]։ 1990-ական և 2000-ական թվականներին կենդանի գեղանկարչության տեխնիկան դարձել է Սթրիթ արտի և գրաֆիտի նկարիչների տարբերակիչ գիծը։ Ժամանակի ընթացքում կենդանի գեղանկարչությունը զարգացել է․ եթե այն սկզբում հայտնի էր իմպրեսոնիստների շրջանում, որոնք նկարում էին քիչ մարդկանց առաջ, ապա այժմ նկարիչները կարող են հավաքել մեծ քանակությամբ հանդիսատես և հանդես գալ մեծ հարթակներում։ Ռոբերտ Կ․ Գամաժը[5], փերֆորմանսի ավսրալացի առավել հայտնի ներկայացուցիչներից է, հաճախ հնարավորություն է տալիս հանդիսատեսին ստեղծագործել իր հետ միասին՝ ավելացնելով իրենց դրվագները․ ընդ որում ստեղծված աշխատանքը փոխանցվում է հանրային սեփականությանը[6][7]։ Ամերիկացի նկարչուհի Քեյթլին Բեյդլերը պնդում է, որ կենդանի գեղանկարչությունը կոչված է վերականգնելու կապերը տարբեր մարդկանց և համայնքների միջև՝ արվեստին համատեղ հաղորդակից լինելու միջոցով՝ անկախ նրանց ռասայական, տարիքային, մշակութային կամ սոցիալ-տնտեսական պատկանելությունից[8]։ Haven Art Studio-ի Live Artist teams-ի ստեղծագործական կոլեկտիվները նույնպես կենդանի արվեստի կատարողների վառ օրինակ են։ Այս արվեստի համայնքները հիմնադրվել են 2005 թվականին Ռենդոլֆ ընտանիքի ութ անդամների կողմից, որոնք ապրում են Կալիֆոռնիա նահանգի Ռեդինգ քաղաքում։ Նրանք նկարում են տարբեր թեմատիկ աշխատանքներ, որոնցում արտացոլվում են տարբեր համաշխարհային իրադարձություններ, ընդ որում, իրենց յուրաքանչյուր աշխատանքում նկարիչները փորձում են որոշակի դրական ուղերձներ ներդնել[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Neil Gladstone (February 2000). «From Street to Center Stage». CMJ New Music Monthly.
  2. Harriet Chiang (2005 թ․ հուլիսի 22). «Berkeley: Painting in public -- Picassos play the pubs». San Francisco Chronicle.
  3. «What is "Live Event Painting?"». Arlissa Vaughn. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Elizabeth Currid-Halkett The Warhol Economy: How Fashion, Art, and Music Drive New York City. — Princeton University Press, 2007. — С. 224. — 292 с. — ISBN 9780691128375
  5. «House of Tola». House of Tola. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. «Artist on Artist». YouTube. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. feature SUNDAY LIFE, Sunshine Coast Daily Sept 9 2001
  8. «Redemption Art: Restoring People Through Art - Myrtle Beach, South Carolina». Caitlin Beidler. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

արտաքին հղումներ խմբագրել