Կենդանիների ստեղծած ստեղծագործությունները

Կենդանիների ստեղծած ստեղծագործություններ - ստեղծագործություններ, որոնց հեղինակ են հանդիսանում կենդանիները։ Հաճախ դրանք նկարներ կամ լուսանկարներ են։ Հայտնի են կապիկների, փղերի, դելֆինների, սողունների և թռչունների կողմից ստեղծված ստեղծագործություններ[1]։

Պրիմատների բնանկարչությունը

խմբագրել

1950 թթ. կենսաբաններն սկսեցին ուսումնասիրել մարդկանց արվեստի տեսության բնույթը։ Տեսություններն առաջ էին քաշվել պրիմատների կողմից նկարված նկարների դիտարկման հիման վրա։ Հարյուրավոր այդպիսի նկարներ են հավաքագրվել Դեսմոնդ Մորիսի կողմից։ Մորիսը և նրա օգնական Թայլեր Հարիսոնը այդ կտավները բացատրել են որպես աբստրակտ ստեղծագործության ներքին մղում, ինչն արտահայտված է դիտարկման դաշտի և գույնի հետազոտման ճանապարհով։ Հետազոտման առարկա հանդիսացող նկարիչ-պրիմատներից շատերը զարգացում են ապրել ժամանակի ընթացքում, լայնացնելով կամ նեղացնելով նկարների լաքաներկային ծածկի շրջանակը, լցնելով դրանք հորիզոնական կամ ուղղահայաց գծերով, և, նույնիսկ` զարգացնելով նկարների բովանդակությունը։ Լայն ժողովրդականություն է ձեռք բերել Պյեր Բրասոյի նկարների պատմությունը, երբ չորս տարեկան շիմպանզեի կողմից նկարված նկարները ցուցադրվել են որպես անհայտ ավանգարդիստի պատկանող նկար, և մեծ հետաքրքություն առաջացրել քննադատների շրջանում։

Փղերի բնանկարչությունը

խմբագրել

Անազատության մեջ փղերի նկարչությանն ընտելացումը դիտվում է որպես նրանց վարքի գծերի հարստացման մի ձև[2]։ Դրա օրինակների կարելի ականատես լինել Մելբուրնի կենդանաբանական այգում։ Սակայն 2014թ. հուլիսին հրապարակված հետազոտությունները ցույց են տալիս, որ նկարչությունը քիչ ազդեցություն է թողնում փղերի վարքային գծերի հարստացման վրա, ի տարբերություն կենդանիների և այգու աշխատակիցների միջև շփման նկատվող դրական ազդեցության։ Գիտնականները եկել այն եզրակացության, որ գեղագիտական գրավչության տեսանկյունից օգուտն այդպիսի գործունեությունից սահմանափակ է։ Փղերը միշտ նկարում են նույն նկարը և այն սովորել են կրկնել բիծ առ բիծ[3]։

Դելֆինների բնանկարչությունը

խմբագրել

Դելֆինարիայումներում ցուցադրումների ժամանակ դելֆինները ցուցադրում են նկարչութուն իրենց բերանում սեղմված վրձնի օգնությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ramde, Dinesh (2008 թ․ ապրիլի 7). «Dumbo paints! Animals make zoo artwork». USA Today. Gannett Company. Associated Press. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Animal artistry». Zoos Victoria. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 14-ին.
  3. English, M; Kaplan, G; Rogers, LJ (2014). «Is painting by elephants in zoos as enriching as we are led to believe?». PeerJ. 2: e471. doi:10.7717/peerj.471.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)