Կենդանիների զբոսանք, մոցիոն ( լատին․՝ motio, motionis – շարժում), զբոսանք մաքուր օդում, ակտիվացնում է նյութափոխանակությունը, նպաստում մատղաշի աճին ու զարգացմանը, կոփում է օրգանիզմը՝ բարձրացնելով նրա դիմադրողականությունը ցրտառության և վարակիչ հիվանդությունների հանդեպ։ Անհրաժեշտ է կենդանիների բոլոր տեսակների համար։ Հատկապես մսուրային շրջանում բարենպաստ է հղի, բարձր մթերատու կենդանիների, արտադրողների, մատղաշի համար։ Զբոսանքի համար առանձնացնում են սառը քամիներից պաշտպանված արոտամասեր, բազաներ, անձրևի, շոգի ժամանակ սարքավորում են շվաքարաններ։ Ամռանը զբոսանքի ամենալավ ձևն արոտավայրային զբոսանքն է։ Հղիության շրջանի վերջին 3-րդ փուլում կիրառում են ազատ պահվածքը՝ պահպանելով վնասվածքային վիժումների կանխարգելման միջոցառումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։