Կենդանիների բարեկեցությունը և իրավունքները Իսրայելում

Կենդանիների բարեկեցությունը և իրավունքները Իսրայելում, ոչ մարդկային կենդանիների (Non-human) վերաբերյալ օրենքների և վերաբերմունքի ամբողջություն Իսրայելի պետությունում։

Վերջին տարիներին Իսրայելում աճել է հետաքրքրությունը կենդանիների իրավունքների և վեգանիզմի վերաբերյալ։ Իսրայելում կենդանիների պաշտպանության հիմնական օրենքն է 1994 թվականին ընդունված և մի քանի անգամ փոփոխված Կենդանիների պաշտպանության օրենքը (անգլ.՝ Animal Protection Law): Կենդանիներին է վերաբերվում նաև մի քանի այլ օրենք. «Կատաղախտի մասին հրամանը» (Rabies Ordinance), 1934, Ձկնորսության մասին հրամանը, 1937, Հանրային առողջության մասին մասին հրաման, 1940, Վայրի բնության պաշտպանության մասին օրենք, 1955, Բույսերի պաշտպանության մասին օրենք, 1956, Քրեական դատավարության մասին օրենք, 1982, Կենդանիների հիվանդությունների մասին օրենք, 1985, Ազգային պարկերի, արգելանոցների (և գազանանոցների), ազգային վայրերի և հիշատակի վայրերի մասին օրենք, 1991, Անասնաբույժերի մասին օրենք, 1991, Շների վերահսկողության մասին օրենք, 2002, Կատաղախտի (պատվաստման) կանոններ, 2005, և Կատուների ճանկերի հեռացման արգելք, եթե միայն այն կենսականորեն կարևոր չէ կատվի կամ տիրոջ առողջության համար, 2011։

Կենդանիների օգտագործումը հագուստի համար խմբագրել

2009 թվականին Քնեսեթ կենդանիների մորթու ներմուծման և մորթու արտադրման մասին օրինագիծ է ներկայացվել[1]։ Եթե այդ օրինագիծը ընդունված լիներ, ապա նմանը կլիներ առաջինը աշխարհում։ Սակայն օրինագիծը մի քանի անգամ ձախողվել է, չնայած նախնական փուլերում ունեցել է մեծամասնության աջակցությունը։ Զգալի չափով օրինագծի ձախողմանն են ազդել մորթի արտադրող ընկերությունները[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cecilia Mille; Eva Frejadotter Diesen; Niki Woods (trans.) (2009). «The best animal welfare in the world?» (PDF). Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  2. «Report: Israeli Lawmakers Shelved Fur Ban After Taking Funded Trip to Denmark». 2015 թ․ մայիսի 1. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. Michelle Kretzer (2015 թ․ մայիսի 5). «Are Dirty Politics Holding Up Ban on Fur in Israel?». Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.