Կենգու (անգլ.՝ Kanga), Ալան Միլնի «Վինի Թուխ» (1926) և «Տունը Թուխյան անտառեզրին» (1928)[1] գրքերի կերպար, էգ կենգուրու, Ճստիկ Ռուի մայրը։ Միլնի գրքերի անգլերեն տարբերակում իգական սեռի միակ կերպարն է[2]։

Կենգու
Տեսակanthropomorphic kangaroo? և գրական հերոս
ՀեղինակԱլան Ալեքսանդր Միլն
Ներկայացված էԳրքեր Վինի Թուխի մասին
Սեռիգական
Բնակության վայրՀարյուր հեկտարանոց անտառ
Հրարած տիեզերքիցՎինի Թուխի տիեզերք
ԵրեխաներՃստիկ Ռու
 Kanga (Winnie the Pooh) Վիքիպահեստում

Նախապատմություն խմբագրել

 
Քրիստոֆեր Ռոբինի խաղալիքները (ներքևից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ Վագր, Կենգու, Իա-Իա և Դնչիկ, Նյու Յորքի հանրային գրադարան

Վինի Թուխի գրքերի մյուս հերոսների նման Կենգուի կերպարը նույնպես կապված է այն խաղալիքի հետ, որը նվիրվել է Միլնի որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին վաղ մանկության տարիներին։ Ընդ որում, Միլնը նշել է, որ որդու մոտ արջի (ապագա Վինի Թուխ), իշուկի (Իա-Իա) և խոզուկի (Դնչիկ) հայտնվելուց հետո, որոնք նրան նվիրել էին տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում, վագրն ու կենգուրուն ձեռք են բերվել արդեն ոչ միայն երեխային ուրախություն պատճառելու, այլև դրանց «գրական հնարավորությունների» համար[3]։

Բնավորություն խմբագրել

Մյուս կերպարների հետ փոխհարաբերություններում Կենգուն զբաղեցնում է մոր դերը. նրա խնդիրները, ի տարբերություն իմաստուն Բուի, բոլորովին գործնական են։ Օրինակ՝ նա կշտամբում է Բուին նրա տանը տիրող անկարգության պատճառով։ Ընտանեկան գործերով տարվածության պատճառով, ինչով նա տարբերվում է Ճագարից, Կենգուն հաճախ շատ հեռու է գնում՝ լինելով գրքի միակ կերպարը, որը պատիժներ է կիրառում. նա Ռուին լողացնում է սառը ջրով՝ զգուշանալով, որ նա չդառնա «փոքրիկ ու թույլ, ինչպես Դնչիկը», լվանում է նրա երեսը օճառով և տալիս զզվելի դեղ։ Իզուր չէ, որ Քրիստոֆեր Ռոբինը նրան համարում է «ամենակատաղի գազաններից» մեկը[4]։ Դնչիկը պնդում է. «Եթե կատաղի գազաններից մեկից վերցնենք նրա երեխային, ապա նա կդառնա երկու անգամ ավելի կատաղի»։

Կենգուն ու Ռուն գրքի կենդանիների միակ զույգն են, որ պատկանում են նույն տեսակին. նրանց կապն ընդգծված է նաև անունների ներդաշնակությամբ։ Մայրական բնազդը, որն երևում է Ռուին միշտ իր մոտ՝ իր պարկում պահելու ցանկությամբ, արտահայտվում է նաև Կենգուի պատրաստականությամբ՝ իր խնամքի տակ առնելու նոր ժամանած Վագրին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկու գրքերը հայերեն թարգմանվել են «Վինի Թուխը և բոլորը-բոլորը» վերնագրով։
  2. Коннолли, 1994, էջ 86
  3. Коннолли, 1994, էջ 77-78
  4. Коннолли, 1994, էջ 86-87
  5. Коннолли, 1994, էջ 87

Գրականություն խմբագրել