Կգա մի օր (անգլ.՝ Where were you), հայ երգչուհի Սիրուշոյի երգը։ Թողարկվել է 2015 թվականի ապրիլի 23-ին, երկու տարբերակով՝ հայերեն և անգլերեն։ Երգը նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին։ Երգի տեսահոլովակում ներկայացվում են դրվագներ Մեծ Եղեռնից։

«Կգա մի օր»
Սիրուշոի երգը
Թողարկված2016 ապրիլ, Հայաստան
ԺանրՓոփ, ռոք, ժողոովրդական
Տևողություն4:16
ԼեյբլSirusho Production
ՀեղինակՍիրուշո
Պաշտոնական տեսահոլովակըՅուԹյուբում

Պատմություն խմբագրել

Երգի հայերեն տարբերակի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։ Իսկ անգլերեն տարբերակի հեղինակները Սիրուշոն, Ռամա Դյուկը և Էլեն Ծաղիկյանը[1]։ Այս երգում նույնպես հայկական ավանդական երաժշտությունը միաձուլված է ժամանակակից ռիթմերով։ Երգը մեծ արձագանքներ ստացավ։ Տեսահոլովակից ներշնչված մի շարք օգտատերեր իրենց ֆեյսբուքյան և ինստագրամի էջում հրապարակում էին նկարներ ՝ դեմքին սև գիծ պատկերված (վերջինս տեսահոլովակի մեջ խորհրդանշում էր ցավ և տառապանք)[2]։ Երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմեր։ «Լոռվա երեք ոտք»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն և պար։ Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով։ Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ և փորձել եմ այդ ներկայացնել այստեղ։ Ոչ միային երաժշտությունս է հայկականի և համաշխարհայինի միաձուլում, այլև տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստնեերը և այլն։ Այսպիսինն եմ ես, այսպիսինն է իմ իրականությունը։ Յուրաքանչյուր լեզվի խորհուրդ տարբեր է։ Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել։ Անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց»[3][4]։

Տեսահոլովակ խմբագրել

Կգա մի օր երգի և՛ հայերեն, և՛ անգլերեն տարբերաներն ունեն մեկ տեսահոլովակ։ Երգի մեջ միահյուսվում են հայկական ավանդական հնչերանգները ժամանակակից փոփ երաժշտության հետ։ Տեսահոլովակը նկարահանվել է Թալինի Սուրբ կաթողիկե կիսաավեր եկեղեցում։ Իր ճարտարապետական լուծումներով այն հիշեցնում է Դվինի Կաթողիկե եկեղեցին, որը համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշակոթողներից մեկը, որը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից, երբ հայ առաքելական եկեղեցին ստիպված էր ընդունել քաղկեդոնականություն։ Ինչպես ՊռեԳոմեշ տեսահոլովակում, այստեղ նույնպես Սիրուշոն կրում է հայկական ավանդական նախշերով հագուստներ։

Ծանոթագրություններ խմբագրել