Կաֆայի գրչության կենտրոն

Կաֆայի (Թեոդոսիայի) գրչության կենտրոն, 14-18-րդ դարերի հայ գրչության նշանավոր կենտրոն Ղրիմում՝ Կաֆայում (Թեոդոսիա

Պատմություն խմբագրել

 
Մատենադարանում պահվող ամենափոքր ձեռագիրը՝ 1434 թվականին Կաֆայում ստեղծված «Տոնացույցը» (աջից), և ամենամեծ ձեռագիրը՝ «Մշո ճառընտիրը»

Կաֆայի (Թեոդոսիայի) գրչության կենտրոնում ընդօրինակված և մեզ հասած ձեռագրերի մեծ մասը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Դրանք ծիսական, դավանաբանական, պատմագիտական, տոմարագիտական և տիեզերագիտական շուրջ 200 մատյաններ են։ Մեզ հասած առաջին ձեռագիրը 1344 թվականից է։ 14-րդ դարից հայտնի է նաև Կարապետ և Անդրեաս գրիչների ընդօրինակած 12 ձեռագիր[1]։

Գրչարվեստը Կաֆայի գրչության կենտրոնում աշխուժացել է հատկապես 15-րդ դարում. առավելապես ընդօրինակել են կիլիկյան ձեռագրեր։ Հռչակված էին Քրիստոսատուր (նա վերջին անգամ հիշատակվում է 1449 թվականին՝ որպես Անտոնի վանքի վանահայր), Օգսենտ (ձեռագրեր թիվ 7203, 7689, 7728, 8973, 10051 և այլն), Թադեոս (ձեռագիր թիվ 3508 և այլն) գրիչներն ու ծաղկողները։ Այստեղ է ստեղծվել մեզ հայտնի հայերեն ամենափոքր ձեռագիրը՝ Տոնացույցը (1434, գրիչ՝ Օգսենտ, ձեռագիր թիվ 7728, 3,4×4 սմ, քաշը՝ 19 գ)[1]։

Կաֆայի գրչության կենտրոնում գրչարվեստի գործեր են ստեղծվել նաև 16-18-րդ դարերում։ 1640-1660-ական թվականներին հայտնի էր Ավետիք գրիչը (ձեռագրեր թիվ 7371, 7396, 7514, 7524, 7984 և այլն)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 514. ISBN 978-5-89700-042-5.