Կարստային ջրեր, ստորերկրյա ջրեր, որոնք կապված են կարստառաջացման պրոցեսների հետ և գոյանում են լուծվող ապարների խոշոր ճեղքերում ու խոռոչներում։ Սնվում են մթնոլորտային տեղումներից, հալման և մակերևութային ջրերից (գետեր, լճեր)։ Կարստյան ջրերի քիմիական բաղադրությունը տարբեր է։ Նրանց մերձմակերևութային տարածման դեպքում գրունտների ինժեներաերկրաբանական հատկությունները խիստ վատանում են, և տվյալ տեղանքում շինարարական աշխատանքներ իրականացնելը պահանջում է թանկ միջոցառումներ սողանքներն ու փլուզումները կանխելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348