«Կարմիր խնձորներ» (անգլ.՝ Red Apples), վրացի ռեժիսոր Ջորջ Սիխարուլիձեի 2016 թվականին նկարահանած ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի, Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությամբ։ «Կարմիր խնձորները» ֆիլմի սցենարիստ ու պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանի ավարտական թեզն է[1]։

Կարմիր խնձորներ
Կարմիր խնձորներ
Երկիր Հայաստան
 Վրաստան
 ԱՄՆ
Ժանրդրամա
Թվականսեպտեմբերի 11, 2016
Լեզուհայերեն
ՌեժիսորՋորջ Սիխարուլիձե
ՊրոդյուսերՕֆելյա Հարությունյան
Սցենարի հեղինակՕֆելյա Հարությունյան
ԴերակատարներԿարինե Ջանջուղազյան
Տևողություն15 րոպե
IMDbID tt5690914

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է նորաստեղծ ընտանիքի դրամայի, մարդկային հարաբերությունների ու ճակատագրերի մասին, թե ինչպես կողմնակի միջամտությունները կարող են փոխել մարդկանց կյանքը[1]։

Ֆիլմում առաջին ամուսնական գիշերվանից հետո երիտասարդ կնոջ, ամուսնու ու սկեսրայրի միջև սկանդալ է բորբոքվում[2]։

Դերերում խմբագրել

  • Հրաչուհի Ամիրյան
  • Գուրգեն Անտոնյան
  • Լյուբա Ազատյան
  • Իրինա Դանիելյան
  • Կարինե Ջանջուղազյան
  • Վահագն Մարտիրոսյան
  • Աիդա Մովսեսյան
  • Արև Պետրոսյան
  • Վարդուհի Ռուշանյան
  • Հարություն Սեմերջյան
  • Արմեն Եղիազարյան

Մրցանակներ խմբագրել

  • «Լավագույն ֆիլմ», Կոլումբիայի համալսարանի ավարտական ֆիլմերի ամենամյա կինոփառատոն, 2016[1]
  • «Լավագույն պրոդյուսեր», Կոլումբիայի համալսարանի ավարտական ֆիլմերի ամենամյա կինոփառատոն, 2016[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Օֆելյա Հարությունյան. « Չէի հավատում, որ իմ ֆիլմն այդքան հասկանալի կլինի ամերիկացիներին»». Կինոաշխարհ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  2. «Վրացի ռեժիսորը ֆրանսիական կինոփառատոնում կներկայացնի «Կարմիր խնձորներ» ֆիլմը երևանցի կույս աղջկա մասին». news.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել