Կարմիր լուրեր բարեկամես

Կարմիր լուրեր բարեկամես, Սիամանթոյի բանաստեղծությունների շարքերից, որ գրել է Ադանայի կոտորածներից հետո, հրատարակել 1909 թվականին Կոստանդնուպոլիսում։ Գրքի խորագիրը գրված է արյունահոս տառերով, արյունը լճացել է գրքի շապիկի ներքևում։

Կարմիր լուրեր բարեկամես
ՀեղինակՍիամանթո
Տեսակբանաստեղծությունների ժողովածու
Թեմահայկական ջարդեր
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակում(ներ)1909 թվական[1]
Հրատարակման վայրԿ. Պոլիս

Բանաստեղծությունների շարքն սկսվում է «Սուգ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են արյունոտ դրվագներ պատմող 11 նամակ-քերթվածներ («Պարը», «Քավություն», «Լոգանք», «Դաշույն» և այլն), սակայն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ, որտեղ Սիամանթոն պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել