Կարլ «Սի-Ջեյ» Ջոնսոն (անգլ.՝ Carl "CJ" Johnson, , Լոս Սանտոս[1]), Grand Theft Auto: San Andreas-ի գլխավոր հերոսը։

Կարլ Ջոնսոն
անգլ.՝ Carl Johnson
Դիմանկար
ԾննդավայրԼոս Սանտոս[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունգանգստեր և վարձու մարդասպան
Ծնողներհայր՝ Carl Johnson's father?, մայր՝ Beverly Johnson?
ԱնդամությունGrove Street Families?
 Carl Johnson (Grand Theft Auto) Վիքիպահեստում

Սի-Ջեյին ձայնավորել է Քրիս Բելարդը, հայտնի է որպես՝ Young Maylay, ով Շաուն Ֆոնտենոյի զարմիկն է՝ Ֆրանկլին Քլինթոնին և Թարնելին ձայնավորողը[2]։

Ստեղծում

խմբագրել

Կերպարը ստեղծվել է Grand Theft Auto San Andreas խաղի համար 2004 թվականին։ Կարլ Ջոնսոնը աֆրոամերիկացի հանցագործ է։ GTA San Andreas-ը գրանցված է գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ վաճառված Grand Theft Auto խաղ[3]

Կենսագրություն

խմբագրել

Կարլ Ջոնսոնը ծնվել է Լոս-Սանտոսում 1968 թվականին։ Մայրը՝ Բևերլի Ջոնսոնը, չգիտեր Սի-Ջեյի հորը։ Ունի երկու եղբայր՝ ավագը՝ Շոնը, Սվիթ մականունով, և կրտսերը՝ Բրայանը (խաղի սկզբին արդեն մահացած), նաև ունի քույր Քենդլը։

1987 թվականին Կարլը Grove Street Families հանցախմբի առաջնորդն էր։ Սակայն այդ տարի սպանվել է իր փոքր եղբայր Բրայանը։ Մահվան մանրամասները խաղում չի հաղորդվում, բայց ենթադրվում է, որ Կարլը ներկա է եղել, բայց չի օգնել նրան։ Սվիթը մեղադրեց Կարլին նրա սպանության մեջ։ Դրանից հետո Կարլը լքել է Լոս Սանտոսը և տեղափոխվել Լիբերթի Սիթի, որտեղ հինգ տարի աշխատել է Ջոուի Լեոնեի հետ միասին, զբաղվելով ավտոմեքենաների գողությամբ։

1992 թվականին իմանալով ավագ եղբայր Սվիթից իրենց մոր սպանության մասին, Կարլը վերադառնում է հարազատ քաղաք, և հայտնաբերում է, որ հարազատ թաղամասում գործերը լավ չեն ընթանում։ Կարլը մնաց քաղաքում, որ օգնի իր նախկին հանցախմբին[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://gta.fandom.com/wiki/Carl_Johnson
  2. Grand Theft Auto:San Andreas Stories
  3. Grand Theft Auto:San Andreas
  4. «Carl Johnson (Character)». Giant Bomb (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 8-ին.