Կարեն Վրթանեսյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կարեն Վրթանեսյան (ծնվել է 1974 թ.), Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի քարոզչական հարցերի մասնագետ[1], բլոգեր, Զորակն հիմնադրամի հիմնադիր[2], Ռազմինֆո կայքի կոորդինատոր, ArmenianHouse.org պրոեկտի տնօրեն։
Կարեն Վրթանեսյան |
---|
ԿենսագրությունԽմբագրել
Կարեն Վրթանեսյանը սերում է Արցախի հայերի տոհմից։ Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 2000 թ. ընտանիքով մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ հիմնադրել է ArmenianHouse.org կայքը, որը սկզբում միայն ռուսերենով էր։ Հետագայում ավելացվեցին նաև հայերեն ու անգլերեն բաժինները[3] Մի քանի տարի անց վերադարձել է Հայաստան։
"Զորակն" հիմնադրամի չորս հիմնադիր-հոգաբարձուներից մեկն է 2012 թվականից։ Ըստ news.am կայքի Զորակնը Սերժ Սարգսյանի օրոք հովանավորվել է նախագահականի կողմից[4] Չլինելով թավշյա հեղափոխության կողմնակից՝ Կարեն Վրթանեսյանը պարբերաբար եղել է ցույցերին` դրանք արձանագրելու համար։
ՔննադատությունԽմբագրել
2014 թ. Հայազն կուսակցության և Զորակն հիմնադրամի միջև տեղի ունեցավ կոնֆլիկտ, ինչի հետևանքով դանակահարվեց Գրիգոր Ամիրյանը։ Հայազն կուսակցությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը և Արմեն Մկրտչյանը»[4]
Ինչպես նշում է «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ-ն՝ Ռազմինֆո կայքը և Զորակնը (համաձայն վերջինի հաշվետվության) ֆինանսավորում է ստացել ռուսական բանակի միջոցներից և երբևէ չի անդրադարձել ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված բացասական միջադեպին, տիրապետել է ՀՀ գաղտնի տեղեկատվության։ Razm.info-ի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը դրան պատասխանել է, որ 2015–16 թվականներին ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի հետ օրինական պայմանագիր են կնքել, «համաձայն որի հարևան որոշ երկրների էլեկտրոնային մամուլի շաբաթական տեսություն ենք կազմել, ուղարկել»[5]
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ "Армянская молодежь склоняется к западному образу жизни": интервью Карена Вртанесяна. БАКУ, 19 июля 2010, 20:14 — REGNUM
- ↑ «Մեր մասին | Զորակն» (en-US)։ Վերցված է 2019-07-26
- ↑ "Армянский Интернет"/ 22.06.2006 Aniv
- ↑ 4,0 4,1 «Զորակնը» դիմելու է միջոցների՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար 30.01.2014
- ↑ Ռուսական բանակը ֆինանսավորել է Razm.info կայքը Forrights.am 2018