Կարբոնիումի իոններ, մոլեկուլային մասնիկներ, որոնք պարունակում են դրական լիցքավորված եռկովալենտ ածխածնի ատոմ։ Կարբոնիումի իոնները օժտված են փոխազդման մեծ ունակությամբ, այդ պատճառով անկայուն են։ Առաջանում են՝ C—X կապը հետերոլիտիկ ճեղքելիս, ապրոտոնային թթուներով ածխաջրածինների հալոգենածանցյալների վրա ազդելիս, բազմակի կապերին պրոտոն կամ այլ կատիոն միացնելիս ևն։ Կարբոնիումի իոնները հեշտությամբ փոխազդում են անիոնների, չընդհանրացված էլեկտրոնային զույգով կամ բազմակի կապով մոլեկուլների և այլ միացությունների հետ։ Օրգանական բազմաթիվ ռեակցիաների՝ ալկիլացման, ացիլացման, օլեֆինների էլեկտրոֆիլ միացման, իզոմերացման ու կատիոնային պոլիմերացման, պինակոլինային, ռետրոպինակոլինային և այլ վերախմբավորումների միջանկյալ մասնիկներ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 313