Կարաս (մ․թ․ա․ 10-9-րդ դարեր, Դվին)

Կարաս, մ. թ. ա. 10-9-րդ դարերում Դվինում հայտնաբերված կարաս, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2121-276 համարի ներքո։

Կարաս
նյութկավ
բարձրություն85
լայնություն90
ստեղծվել էմ. թ. ա. 10-9-րդ դարեր

Նկարագրություն խմբագրել

Կարասի գնդաձև իրանը բոլորված է հորիզոնական չորս շարքով։ Վերին գոտին հարդարված է աստղային երկիրնքը խորհրդանշող շրջաններով, ցուլերի ծեփածո երեք գլուխներով ու ունկանման երեք ելուստներով։ Երկրորդ գոտու վրա վազող այծեր են, որոնց հետևում է շունը։

Կենդանիները, կարծես, ճախրում են օդում՝ շրջապատված արևային ու աստեղային նշաններով, որով ընդգծվում են նրանց պատկանելությունը երկնային ոլորտին։ Ստորին երկու գոտիների վրա մեկական գալարվող օձերի ռելիեֆ պետկերներ են, շուրջը՝ արևային նշաններ։

Անոթի զարդահարդարման մեջ սիմվոլների նման զուգակցությունը՝ ցուլեր, այծեր, օձեր, շներ, աստեղային և արևային նշաններ, առկա են Հայաստանի մ. թ. ա III-II հազարամյակների պաշտամունքային հուշարձաններում (ժայռապատկերներ, կավանոթներ, բրոնզե գոտիներ, դաշույներ և այլ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM