Կարապետ (անձնանուն)
արական անձնանուն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարապետ (այլ կիրառումներ)
Կարապետ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն կարապետ բառից, որ նշանակում է «առաջնորդ, թագավորի առջևից գնալով ճանապարհ բաց անող» (ակնարկությամբ Հովհաննես Մկրտչի)։ Անվան համազորն է հունարեն Πρόδρομος անունը, որը թարգմանաբար նշանակում է «առաջնորդ»։ Այս անվամբ հայտնի է Թեոդոր Պրոդրոմոսը՝ աշխարհաբար հունարենի առաջին հեղինակը (12-րդ դար)։
Կարապետ Կարապետ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | առաջնորդ, թագավորի առջևից գնալով ճանապարհ բաց անող |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Կարպիս, Կրպե, Կրպո, Կարո |
Չշփոթացնել | Կարապետ |
Կապված հոդվածներ | «Կարապետ» սկսվող էջեր |
Karapet (given name) Վիքիպահեստում |
Կարապետ անունը սկսվել է գործածվել 11-րդ դարից։ Անվան կրճատ ձևերն են՝ Կարպիս, Կրպե, Կրպո, Կարո[1]։
Գործածություններ
խմբագրել- Կարապետ արքեպիսկոպոս, առաջնորդ Վարագա վանքի, 1111 թվական[2]։
- Կարապետ, հայր Գեորգի և Կարճիկի, պապ Աղվանից Ստեփաննոս կաթողիկոսի և Գագիկ-Գրիգորի, որ Աղվանից կաթողիկոս օծվեց 1139 թվականին[3]։
- Կարապետ, միջագետցի գեղջուկ քահանա։ Հուսիկ և Գեորգ վաներեցների հետ միասին իրենց վատ վարքի համար վռնդվելով Շնորհալուց (1166-1173) երեքով Ուռհա գնացին և հայ-հոռոմ դարձան՝ դարձնելով իրենց հետ նաև 400 տուն հայ[4]։
- Կարապետ, հոգևոր տեսուչ Հոռոմոսի վանքի, 1181 թվական[5][6]։
- Կարապետ եպիսկոպոս Սասնեցի, փոքր մատենագիր[7]։
- Կարապետ վարդապետ, միաբան Ս․ Գրիգոր վանից Դարանաղեաց գավառի, 1201 թվական[8]։
- Կարապետ, հոգևոր եղբայր Առաքել գրչի, ով ընդօրինակեց Ավետարանը՝ Կամխի Եղիվանքում, 1203 թվական[9]։