Կատեխոլ դիօքսիգենազ

ֆերմենտ

Կատեխոլ դիօքսիգենազներ, մետաղասպիտակուցային ֆերմենտներ, որոնք կատալիզում են կատեխոլի օքսիդացիոն ճեղքումը։ Ֆերմենտների այս դասը թթվածին է ներառում սուբստրատի մոլեկուլի մեջ։ Սրանք պատկանում են օքսիդառեդուկտազների թվին և ունեն որոշակի սուբստրատային առանձնահատկություններ (կատեխոլ 1,2-դիքօսիգենազ՝ ՖՀ 1.13.11.1, 2,3-դիօքսիգենազ՝ ՖՀ 1.13.11.2 և պրոտոկատեխուատ 3,4-դիօքսիգենազ՝ ՖՀ 1.13.11.3)։ Կատեխոլ դիօքսիգենազների ակտիվ կենտրոնը սովորաբար պարունակում է երկաթ, հաճախ նաև մանգան։

Կատեխոլ դիօքսիգենազ
Տեսակֆերմենտների խումբ կամ դաս
Ենթադասօքսիդառեդուկտազներ[1] և oxidoreductase, acting on single donors with incorporation of molecular oxygen, incorporation of two atoms of oxygen?
Բնորոշիչներ
ՖՀ համար1.13.11.1
CAS համար9027-16-1
Տվյալներ
IntEnzIntEnz կայքում
BRENDABRENDA կայքում
ExPASyNiceZyme կայքում
KEGGKEGG կայքում
MetaCycմետաբոլիզմ
PRIAMPRIAM կայքում
Protein Data BankRCSB PDB PDBj PDBe PDBsum
Գենի օնտոլոգիաAmiGO / EGO

Pseudomonas putida-ի xylE գենը, որը կոդավորում է կատեխոլ 2,3-դիօքսիգենազ, օգտագործվում է որպես գենի էքսպրեսիայի արձանագրիչ։

Կատեխոլ 1,2-դիքօսիգենազը կատալիզում է ցիս,ցիս-մուկոնաթթվի ստացման ռեակցիան կատեխոլից։

մուկոնաթթու կատեխոլ 1,2-դիքօսիգենազ ցիս,ցիս-մուկոնաթթու
O2

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Stephen J. Lippard, Jeremy M. Berg, Principles of Bioinorganic Chemistry, University Science Books, 1994, ISBN 0-935702-72-5
  • J.J.R. Fraústo da Silva and R.J.P. Williams, The biological chemistry of the elements: The inorganic chemistry of life, 2nd Edition, Oxford University Press, 2001, ISBN 0-19-850848-4