Կաստեկ Բայանբաև (ռուս.՝ Кастек Баянбаев, նոյեմբերի 15, 1936(1936-11-15), Ալակոլի շրջան, Ալմաթի շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 2, 2021(2021-06-02)), խորհրդային և ղազախ մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ։

Կաստեկ Բայանբաև
Ծնվել էնոյեմբերի 15, 1936(1936-11-15)
ԾննդավայրԱլակոլի շրջան, Ալմաթի շրջան, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 2, 2021(2021-06-02) (84 տարեկան)
Մասնագիտությունգրող
ԿրթությունՂազախստանի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Կաստեկ Բայանբաևը ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 15-ին, Թալդի-Կուրգանի մարզի Անդրեևսկի շրջանի Թալդիբուլաք գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է կոլեկտիվ տնտեսությունում։

1972 թվականին ավարտել է Ղազախստանի Ս. Կիրովի անվան համալսարանի (այժմ՝ Ղազախստանի համալսարան) ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

1960-1965 թվականներին աշխատել է որպես բաժնի վարիչ և գրականագետ Ալակոլի շրջանի, Ալմաթիի տարածաշրջանային թերթերի խմբագրություններում։

1971-1995 թվականներին աշխատել է որպես «Ժազուշի» պարբերականի խմբագրության ղեկավար, «Ժալին» պարբերականի գլխավոր խմբագիր։

Ստեղծագործություն խմբագրել

Կաստեկ Բայանբաևը վաթսունական թվականների սկզբից զբաղվել է գրական գործունեությամբ, երկար տարիներ արդյունավետ աշխատել է մանկական պոեզիայի ժանրում։ Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Պիոներ» ամսագրի էջերում, «Ղազախստանի պիոներ» և «Լենինշիլ Ժաս» թերթերում[1]։

Մատենագրություն խմբագրել

  • 1962 թվական՝ «Նժույգը»
  • 1964 թվական՝ «Ձախլիկ ծերուկը»[2]
  • 1966 թվական՝ «Նվերներ երեխաներին»
  • 1966 թվական՝ «Նամակ մարդուն»[3]
  • 1969 թվական՝ «Բարի օր»
  • 1970 թվական՝ «Իլյիչը և որսորդը»
  • 1973 թվական՝ «Սպիտակաթև ճայեր»
  • 1974 թվական՝ «Բոգատիրներն անձրևի տակ»
  • 1976 թվական՝ «Զարմանալի աշխարհ»
  • 1978 թվական՝ «Թռչնի կաթ»

Մրցանակներ խմբագրել

  • 1970 թվականին արժանացել է «Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալին։
  • 1986 թվականին արժանացել է Ղազախստանի գրողների միության Իլյաս Ժանսուգուրովի անվան մանկական գրականության «Tәtti sabaқ» մրցանակին[4]։
  • 2005 թվականին արժանացել է «Գերազանց աշխատանքի համար» մեդալին (Ղազախստան)[5]։
  • 2014 թվականին արժանացել է Ղազախստանի Հանրապետության պետական կրթաթոշակի` մշակույթի և արվեստի բնագավառում[6]։
  • 2015 թվականին արժանացել է Ղազախստանի Հանրապետության նախագահի կրթաթոշակի` մշակույթի և արվեստի բնագավառում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Баянбаев К. Богатыри под дождем: Стихи / Пер. с каз. Вл.Михановского. – М.: Дет. лит., 1979. – 96 с.
  2. Баянбаев К. Зайчик в очках: Стихи, поэмы, сказки / Пер. с каз. Вл.михановского и В.Краснера. – Алма-Ата: Жалын, 1979. – 151 с.
  3. Стихотворения // Антология казахской детской поэзии. – Алма-Ата: Жалын. – 1983. – С.73-79
  4. Баянбаев К. Осень: Стихотворение // Живой родник: Книга для чтения по казахской литературе для 3 класса русской школы. – Алматы: Рауан, 1998. – С.3
  5. Указ Президента Республики Казахстан О награждении государственными наградами Республики Казахстан 2005 года
  6. О проекте распоряжения Президента Республики Казахстан "О присуждении государственных стипендий в области культуры в 2014 году"
  7. О проекте распоряжения Президента Республики Казахстан "О присуждении государственных стипендий в области культуры в 2015 году"