Կապանյան երկարաբեղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատ
Ընտանիք Երկարաբեղիկներ
Տեսակ Կապանյան երկարաբեղիկ
Լատիներեն անվանում
Cortodera kaphanica


Կապանյան երկարաբեղիկ (լատին․՝ Cortodera kaphanica), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

8,5-11 մմ երկարությամբ մարմնով (որը սովորաբար պատված է խիտ, ավելի հազվադեպ` նոսր, մոխրագույն մազածածկով), երբեմն դարչնագույն վերնաթևերով, սև, չափավոր ուռուցիկ մարմնով, ոչ մեծ չափի բզեզ է[1]։

Տարածվածություն

խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է Խուստուփի և Կապուտջուղի լեռնազանգվածներում (Շիշկերտ, Մեղրիի լեռնանցք, Քաջարան)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է անտառից վեր ենթալպյան մարգագետիններում, երբեմն անտառի վերին եզրի մոտ գտնվող բացատներում, հանդիպում են հունիսին տերեփուկի ծաղիկների վրա, որի արմատներում էլ հավանաբար զարգանում են թրթուրները[1]։

Պահպանություն

խմբագրել

Սահմանափակ արեալով տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բավականին բարձր է, իսկ փոփոխության միտումները՝ անհայտ։

Վտանգման հիմնական գործոններն են չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը և ապրեվայրերի կրճատումը` պայմանավորված կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով ալպյան գոտու սահմանների լանջն ի վեր տեղաշարժմամբ։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» պետական արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.