Կանխատեսում (գիտական)

Գիտական կանխատեսում, դեռևս անհայտ երևույթի մասին տեսականորեն բխեցված գիտելիք, որը հետագայում հաստատվում Է այդ երևույթի փորձնական հայտնաբերումով։ Կանխատեսումը կարող է վերաբերել ինչպես գոյություն ունեցող, այնպես Էլ ապագայում կայանալիք երևույթին։ Կանխատեսման ունակությունը գիտության բնորոշ առանձնահատկությունն Է։

Հին գյուղագործի օրացույց, այն հայտնի է ԱՄՆ-ում ոչ այնքան ճշգրիտ, սակայն բավականին լավ և երկար ժամկետներով եղանակի կանխատեսմամբ

Կանխատեսումն արվում Է արդեն հայտնի օրինաչափությունների հետագա ընդհանրացման (արտարկման) միջոցով, գիտական տեսության շրջանակներում դիտումների և փորձի տվյալների բացատրություն գտնելու համար նոր գործոնի տրամաբանական արտածումով, գիտական դիտումների և փորձի տվյալների վիճակագրական մշակման և ինդուկտիվ ընդհանրացման ճանապարհով։ Հասարակական կոնկրետ գիտություններում (տնտեսագիտություն, ժողովրդագրություն և այլն) բնականաբար հանդիպում են կանխատեսման նույն տիպական ձևերը։

Սակայն գոյություն ունի հասարակական կյանքի երկու յուրատեսակ մակարդակ՝ կանխատեսման իրենց առանձնահատկություններով և հասարակական ամբողջի պատմական զարգացման որակական փուլերի կանխատեսում, որը հնարավոր Է, եթե կա հասարակագիտական ընդհանրական տեսություն, ինչպիսին Է պատմական մատերիալիզմը, մշակութային և պատմական եզակի երևույթների կանխատեսում, որի հնարավորությունը վեճերի առարկա է, քանի որ այս դեպքում հասարակական զարգացման ընդհանրական օրենքներից զատ պետք Է հաշվի առնվեն արժեքային և իրավիճակային գործոնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 238 CC-BY-SA-icon-80x15.png