Կանաչ (անձնանուն)

արական անձնանուն

Կանաչ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն կանաչ բառից որպես թարմության և կենդանության նշան։ Գործածվել է 2 անգամ՝ 13-րդ և 17-րդ դարերում[1]։

Կանաչ
Կանաչ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Կանաչ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Կանանչ, կառուցել է Լոռու Օձուն գյուղի աղբյուրն ու ջրանցքը[2][3]։
  • Կանանչ, նշանավոր բժիշկ, ով ապրում էր Հալեպում։ Նշանավոր բժիշկ էր, ում մոտ գալիս էին բժշկվելու հեռավոր վայրերից։
  • Կանանչ, հիշատակված է Եղվարդի Սուրբ Նշան եկեղեցու դռան մի կողմում՝ առանց թվականի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 579 — 682 էջ։
  2. Բժշկյան «Ճանապ․ ի Լեհ․ 82»
  3. Տաշեան Ցուց․ 984 բ
  4. Բանաս․ 1903, 30