Կանանց դեմ հանցագործությունների միջազգային տրիբունալ
Կանանց դեմ հանցագործությունների միջազգային տրիբունալը ժողովրդական տրիբունալ էր, որը տեղի է ունեցել 1976 թվականի մարտի 4-8-ին Բրյուսելում[1]։ Միջոցառումը ստեղծվել է նպատակ ունենալով «հրապարակել հանցագործությունների ողջ շրջանակը, որոնք, ինչպես դաժանորեն, այնպես էլ նրբորեն խտրականություն կիրառելով, կատարվել են բոլոր մշակույթների կանանց նկատմամբ»[1]։
Պատմություն
խմբագրելԴիանա Ռասելը և Նիկոլ Վան Դեն Վենը՝ տրիբունալի գլխավոր կազմակերպիչները[2], ոգեշնչվել են Բերտրան Ռասելի Պատերազմի Հանցագործությունների Միջազգային Տրիբունալից՝, որը միտված էր բացահայտելու Վիետնամի պատերազմում կատարված հանցագործությունները։
Բովանդակություն
խմբագրելԿանանց դեմ հանցագործությունների միջազգային տրիբունալին մասնակցել են ավելի քան 2000 կանայք 40 երկրներից, և հիմնական թեմաները ներառում են բժշկական և տնտեսական հանցագործությունները, բռնաբարությունները, քաղբանտարկյալները, լեսբուհիների դեմ հանցագործությունները, ամուսնական բռնությունը, մարմնավաճառությունը, պոռնոգրաֆիան և ֆեմիցիդը[1][2]։
Բազմաթիվ ցուցմունքներ գրավոր տրվել են կանանց կողմից, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել տրիբունալին[1]։
Ներկա Ֆրենսիս Դութին նշել է, որ Տրիբունալը հաստատել է իր փոխարեն, որ «ճնշումն կանանց և հատկապես լեսբուհիների նկատմամբ, իսկապես համաշխարհային է[3]»:
Լեսբի բանաստեղծուհի Փեթ Փարքերը վկայության մասնակիցներից էր՝ խոսելով իր ավագ քրոջ մասին, ում սպանել էր ամուսինը[4]։
«Ցրեք մթությունը» երթը տեղի ունեցավ որպես մոմերի լույսի ներքո Տրիբունալի հետ համատեղ[5]։
Ազդեցություն
խմբագրելԿազմակերպիչներ Ռասելլը և Վան Դեն Վենը ավելի ուշ այդ տարի հրատարակեցին «Կանանց դեմ հանցագործությունները. միջազգային տրիբունալի վարույթներ» հիմնված Տրիբունալի վրա[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Doughty, Frances. lesbians and International Women's Year: A Report on Three Conferences, in Our Right to Love: A Lesbian Resource Book, Ginny Vida, Prentice Hall, 1978, 0-13-644401-6, p148
- ↑ 2,0 2,1 Chesler, Phyllis. Rape as a War Crime: Reaching Moral Clarity, On the Issues, May 1996, p14
- ↑ Doughty, Frances. lesbians and International Women's Year: A Report on Three Conferences, in Our Right to Love: A Lesbian Resource Book, Ginny Vida, Prentice Hall, 1978, 0-13-644401-6, p149
- ↑ Alexander, Ilene 1998
- ↑ «Take Back the Night History». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «dianarussell.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.