Կանադայի դիմանկարների պատկերասրահ
Կանադայի դիմանկարների պատկերասրահ (անգլ.՝ Portrait Gallery of Canada), կանադական արվեստի հավաքածու՝ մասնագիտացած դիմանկարչության մեջ։ Այն հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 23-ին Կանադայի կառավարության կողմից՝ որպես Կանադայի գրադարանների և արխիվների ծրագիր։
Կանադայի դիմանկարների պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Օնտարիո |
Հիմնադրվել է | 2001 |
Պատմություն
խմբագրելXIX դարից ի վեր Գրադարանը հավաքել է նկարների և դիմանկարների մեծ հավաքածու, որոնցից գրեթե բոլորը պահվում են Քվեբեկի Գատինո քաղաքի իր արխիվներում։ 2001 թվականին հայտարարվեց հավաքածուն ընդմիշտ տեղափոխելու հրաման՝ Օտտավա, Օնտարիո, իսկ նախնական ծրագրերը կոչ էին անում դրա բացումը 2004/2005 թվականներին, բայց այս հրամանն մինչև այժմ թերի է[1]։ Գրադարանն իր արխիվների հավաքածուով շարունակում էր համագործակցել Կանադայի թանգարանների, պատկերասրահների և այլ հաստատությունների հետ[2]։
Ենթադրվում էր, որ նոր պատկերասրահ պետք է ստեղծվեր Օտտավայում հենց այս հավաքածուով։ Մինչդեռ Կանադայի դիմանկարների պատկերասրահը հանրությանը ներկայացնում էր իր հավաքածուն շրջիկ ցուցահանդեսներում։ Նրա «Դիմանկարները փողոցներում» շարքը բերեց դիմանկարային մեծ հեղինակություն Կանադայի քաղաքներում, ներառյալ Օտտավան, Քվեբեկը և 2010-ին՝ Վանկուվերը։
Մինչև 2006 թվականը Օտտավայի Վելինգթոն-սթրիթ փողոցի 100 հասցեում գտնվող ամերիկյան դեսպանատան նախկին շենքում վերանորոգման և կառուցապատման աշխատանքներ են տարվել։ Ենթադրվում էր, որ այդ շենքն ավարտին հասցնելուց հետո պատկերասրահի հավաքածուն կցուցադրվեր այնտեղ, որը ծրագրված էր 2007 թվականին։ Սակայն 2006 թվականին նախագիծը դադարեցվեց պահպանողական կառավարության կողմից, որը կարծում էր, որ թանգարանը պետք է տեղակայվեր Կալգարիում և ֆինանսավորվեր Էնկամա էներգետիկ ընկերության կողմից։
Մասնավորապես, Էնկամայի հետ քննարկումներ եղան թանգարանը որոշ ցուցանմուշներ իրենց ընկերության գրասենյակի աշտարակում ներառելու մասին[3]։ 2007 թվականի հունիսի դրությամբ, լրացուցիչ պատկերասրահային տարածքի շինարարությունը դեռ չէր սկսվել[4], և երկու շաբաթ անց Էնկաման հայտարարեց, որ պատկերասրահը չի տեղափոխվի Կալգարիի իրենց նոր գրասենյակային աշտարակ[5]։
Հավաքածուն այլ կորպորացիաների մասնավոր վայրերում ցուցադրելու համար անցկացվող մրցակցությունը ստացավ հայտեր Էդմոնտոնից, Կալգարիից և Օտտավայից, բայց այդ մրցույթը չեղարկվեց 2008 թվականի նոյեմբերին։ Օտտավայի սահմաններից դուրս պատկերասրահ տեղադրելու գաղափարը հանգեցրել Է Սենատի դժգոհությանը, որը և անօրինական դարձրեց Օտտավայի սահմաններից դուրս պատկերասրահի տեղափոխումը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Chronicle Herald». thechronicleherald.ca. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Services, Government of Canada, Library and Archives Canada, Programs Branch, Web Content and. «What's new». www.collectionscanada.gc.ca. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ "EnCana in talks for national gallery: Private funds could bring portrait museum to Calgary;" Theresa Tayler. Calgary Herald. Calgary, Alta.: Dec 6, 2006.
- ↑ «CBC.ca Arts - Portrait gallery project delayed». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «CBC.ca Arts - National gallery not coming to Calgary building: EnCana». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Edmonton in bidding for portrait gallery Արխիվացված 2012-11-04 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Portrait Gallery of Canada homepage Արխիվացված 2010-02-24 Wayback Machine
- On-line Portrait Portal Արխիվացված 2020-02-15 Wayback Machine