HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամբուլատ (այլ կիրառումներ)

Կամբուլատ Իդարի Չերկասկի (մահ.՝ 1589) Կաբարդայի գերագույն իշխան-վալի (1578—1589), Իդար մուրզայի որդին և Թեմրյուկ Իդարիի կրտսեր եղբայրը (մահ.՝ 1571)

Կամբուլատ
ԾննդավայրKabardia
Մահացել է1589
Մահվան վայրKabardia
Ծնողներհայր՝ Իդար
ԵրեխաներԿուդենետ Չերկասկի և Բորիս Չերկասկի

ԿենսագրությունԽմբագրել

1578 թվականին Կամբուլատ Չերկասկին գլխավորելով կաբարդական դեսպանությունը մեկնել է Մոսկվա, որտեղ նրան ընդունել ռուսաց արքա Իվան IV Ահեղը։ Կամբուլատը եկել է իր որդի Խորոշայ մուրզայի ուղեկցությամբ, ով ուղղափառություն է ընդունել և վերցրել Բորիս Կամբուլատի անունը, դառնալով Մոսկվայի հայտնի զորապետերից և բոյարներից մեկը։

Ռուսական կառավարության հետ երկխոսությունների ընթացքում Կաբարդայի իշխան Կամբուլատը Մոսկվայից օգնություն է խնդրել իր հակառակորդների դեմ պայքարի և Սունժա գետի վրա գտնվող ռուսական բերդի վերականգնման գործում։

ԳրականությունԽմբագրել

  • Мальбахов Б. и Эльмесов А. «Средневековая Кабарда», Нальчик, Издательство «Эльбрус», 1994 г. ISBN 5-7680-0934-5