Կամազ (մարզադաշտ)

մարզադաշտ Կազանում

«Կամազ», Ֆուտբոլի մարզադաշտ Թաթարստանի ‎Նաբերեժնիե Չելնի քաղաքում։ «Կամազ» մարզադաշտն օգտագործվում է բացառապես ֆուտբոլային խաղերի համար։ Մարզադաշտն ունի բնական խոտածածկ և հագեցած է ջեռուցման համակարգով։ Չկան վազքուղիներ։ Մարզադաշտը հանդիսանում է «Կամազ» ֆուտբոլային ակումբի տնային խաղադաշտը։ 2015 թվականին իրականացվել են վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։

Կամազ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունՆաբերեժնիե Չելնի
Երկիր Ռուսաստան
Տարողություն10 000
Տնային թիմ«Կամազ» ՖԱ Նաբերեժնիե Չելնի
Քարտեզ
Քարտեզ
 KAMAZ Stadium Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

  • 1973 թվականին Գրենադա այգու ամայի տարածքում ձևավորվել է ֆուտբոլի դաշտ։
  • 1977 թվականին կառուցվել է առաջին (արևմտյան) 3000 նստատեղով տրիբունա։
  • 1988 թվականին կառուցվել է արևելյան տրիբունան։
  • 1988 թվականի օգոստոսի 23-ին մարզադաշտում անցկացվել է «Տորպեդո» (Նաբերեժնիե Չելնի) առաջին պաշտոնական խաղը «Մետալուրգ» (Մագնիտոգորսկ) ակումբի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել 5500 հանդիսատես։
  • 1993 թվականին արևելյան և արևմտյան տրիբունաները վերակառուցվել են (նստատեղերը ավելացել են), տեղադրվել են կողային (հարավային և հյուսիսային) տրիբունաները։ Մարզադաշտի ընդհանուր տարողությունը հասել է 12000 հանդիսատեսի։ Վերանորոգվել են շինությունները (լողավազաններ, հանդերձարաններ), փողոցային տաղավարներ, մարզադաշտի նորացված լուսավորություն։
 
«Կամազ» մարզադաշտի վերակառուցման վերջնական փուլը
2015 թվականի սեպտեմբեր
  • 1996 թվականին մարզադաշտում անցկացվել է ջեռուցման համակարգ։
  • 2003 թվականին նստարանները փոխարինվել են առանձին պլաստիկ աթոռներով։ Մարզադաշտի տարողությունը կրճատվել է մինչև 9203 հանդիսատես։ Թարմացվել են լուսավորության համակարգն ու էլեկտրոնային էկրանները։
  • 2015 թվականին վերակառուցման աշխատանքներ են կատարվել բոլոր առկա տրիբունաներում, որոնց տեղում տեղադրվել են 6248 հանդիսատեսի համար նախատեսված նոր մետաղական կառույցներ։ Բացի այդ, կառուցվել է երեք հարկանի վարչական և կենցաղային նոր շենք, երկու հանրային զուգարան, փոխվել է լուսավորությունը և ցուցատախտակները, տեղադրվել է տեսահսկման համակարգ։

Հիմնական առանձնահատկություններ խմբագրել

 
Մարզադաշտի վարչական և կենցաղային մասնաշենք

Մարզադաշտը սպորտային համալիր է, որը բաղկացած է ֆուտբոլի դաշտից՝ տրիբունաներով և վարչական և կենցաղային մասնաշենքով։ Մարզդաշտի չափը՝ 105 x 68 մ[1]։ Տրիբունաները հնարավորինս մոտ են դաշտին և իրենցից ներկայացնում են գործարանային արտադրության մետաղական կառույցներ։ Արևմտյան տրիբունային է հարում 1600 մ² ընդհանուր տարածքով երեք հարկանի վարչական և կենցաղային շենքը։ Կան հանդերձարաններ, համաժողովների սրահ, բժշկական կետ, մարզադահլիճ և այլ հարմարություններ, որոնք նախատեսված են Ռուսական ֆուտբոլային միության չափանիշներին համապատասխան։ Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածից (VIP հյուրերի համար) կա վերնածածկ[2]։ Մարզադաշտն ունի ջեռուցման, ջրահեռացման և տեսահսկման տեխնիկական համակարգեր։ Կան երկու հասարակական զուգարաններ։ Մարզադաշտի հարակից տարածքում կան մարզման մի քանի ֆուտբոլի դաշտեր՝ բնական և արհեստական խոտածածկով՝

  • ֆուտբոլի դաշտ № 1 (բնական ծածկույթ) - 100 х 65 մ
  • ֆուտբոլի դաշտ № 2 (արհեստական ծածկույթ) - 100 х 68 մ
  • ֆուտբոլի դաշտ № 3,4,5, (արհեստական ծածկույթ) - 115 х 45 մ (40х20 մ, 40х20 մ, 70х45 մ)
  • ֆուտբոլի դաշտ (բնական ծածկույթ) - 70 х 68 մ
  • ֆուտբոլի դաշտ (բնական ծածկույթ) - 80 х 48 մ
     
Հյուրերի հանդերձարան VIP-օթյակ Համերգասրահ

Տարողություն խմբագրել

  • Մարզադաշտի ընդհանուր տարողություն՝ 6248 նստատեղ

Որից՝

  • Արևմտյան տրիբունա՝ 1674 նստատեղ (այդ թվում`սովորական հանդիսատեսի համար 1612 նստատեղ, հրավիրված vip-անձնաց համար 16 նստատեղ, 84 նստատեղ հաշմանդամների համար, 16 նստատեղ լրագրողների, 34 նստատեղ երկրորդ հարկի vip-օթյակում)։
  • Արևելյան տրիբունա՝ 2010 նստատեղ
  • Հյուսիսային տրիբունա՝ 1240 նստատեղ
  • Հարավայի տրիբունա՝ 1240 նստատեղ
     
Արևելյան տրիբունա Հյուսիսային տրիբունա Արևելյան և հարավային տրիբունաներ

Միջազգային խաղեր խմբագրել

Եվրոգավաթներ խմբագրել

1996 թվականին «Կամազ» մարզադաշտում Ինտերտետո 1996 գավաթի շրջանակներում անցկացվել է երեք խաղ, այդ թվում`կիսաեզրափակիչ[3].

հունիսի 22 1996 (խմբային փուլ)
  «Կամազ-Չալլի» 3:0   «Լոձ»
հուլիսի 13 1996 (խմբային փուլ)
 «Կամազ-Չալլի» 2:2   «Սպարտակ»
հուլիսի 26 1996 (1/2 եզրափակիչ)
  «Կամազ-Չալլի» 2:0   «Գենգամ»

Հանդիպումներ Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ խմբագրել

2012 թվականին «Կամազ» մարզադաշտում տեղի է ունեցել «Մրցակոչ» միջազգային մրցաշարը, որտեղ Ռուսաստանի երկրորդ հավաքականը հանդիպել է Բելգիայի հավաքականի հետ, կազմված 1992-1993 թվականներին ծնված խաղացողներից[4]։

օգոստոսի 15 2012
  Ռուսաստան (2) 4:0   Բելգիա U-19

Համերգներ և այլ միջոցառումներ խմբագրել

1980-1990-ական թվականներին մարզադաշտն օգտագործվել է զանգվածային սպորտային մրցույթների (սպորտակիադաների), ինչպես նաև էստրադային և ռոք համերգների համար։

Տեղադրություն խմբագրել

Մարզադաշտը գտնվում է Նաբերեժնիե Չելնի քաղաքի Նոր մասում՝ Կենտրոնական շրջանի Մոսկովյան պողոտայում։ Մարզադաշտ կարելի է հասնել հասարակական տրանսպորտով՝ № 6, 7, 8, 10 տրամվայ[5] և № 2, 3, 11 ավտոբուս[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Описание стадиона «КАМАЗ» на официальном сайте РФПЛ». www.rfpl.org. 2015 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Каким будет стадион «КАМАЗ»?». www.chelnyltd.ru. 2015 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Наши в Европе: «Կամազ»». tatarstansports.ru. 2011 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. «Матч Россия - Бельгия в Набережных Челнах». www.business-gazeta.ru. 2012 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Схемы трамвайных маршрутов». chelnytram.ru. 2015 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Схемы автобусных маршрутов». chelnytram.ru. 2015 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել