Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 17, 2012 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված

«Սկիզբ» (անգլ.՝ «Inception») Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ թրիլերն է, որը հիմնված է գիտակցված երազների գաղափարի վրա: Պրոֆեսիոնալ լրտեսները օգտագործում են հատուկ հնարքներ չափազանց կարևոր տեղեկություններ ձեռք բերելու համար, նրանք դա անում են մտնելով այլ մարդկանց երազների մեջ, որը կոչվում է «ներածում»: Ֆիլմում մեծ նշանակություն է կրում այն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս մի քանի մարդկանց մտնել նույն երազի մեջ: ժանրային առումով «Սկիզբը» հիշեցնում է ավանդական «ֆիլմ-գողություն», միայն այն տարբերությամբ, որ այստեղ նպատակը ոչ թե օբյեկտի առևանգումն է, այլ հակառակը նրա տեղադրումը զոհի գիտակցության մեջ:

Ֆիլմի աշխատանքները սկսվեցին 2000 թվականի սկզբից, երբ Նոլանը գրեց 80 էջանոց սյուժեի շարադրություն, երազներ առևանգողների մասին: 2001 թվականին նա քննարկեց ֆիլմի գաղափարը «Warner Bros.» կինոընկերության հետ, բայց եկավ այն եզրահանգմանը, որ այսպիսի սյուժեի էկրանավորումը չի կարող կայանալ փոքր բյուջեի պայմաններում, իսկ բլոկբաստերներ նկարահանելու փորձ Նոլանն այդ ժամանակ դեռ չուներ: շարունակել...