Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 6, 2018 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/%D5%85%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A7%D5%BD_%D5%94%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A6%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB.jpg/220px-%D5%85%D5%B8%D5%BE%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A7%D5%BD_%D5%94%D5%A1%D5%BB%D5%A1%D5%A6%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB.jpg)
Յովհաննէս Մաթեւոսի Քաջազնունի (Տէր-Յովհաննիսեան) (1 Փետրուար 1868, Ախալցխա - 1938, Երեւան), հայ ականաւոր քաղաքական գործիչ, Անդրկովկասեան սէյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետութեան առաջին վարչապետ։ Եղած է նաեւ ճարտարապետ, որ մեծ ներդրում ունեցած է Պաքուի, ինչպէս նաեւ Հայաստանի ճարտարապետութեան վրայ։
Ծնած է 1 Փետրուար 1868-ին Թիֆլիսի Ախալցխա քաղաքին մէջ (ներկայիս՝ Վրաստանի Ջաւախեթի շրջան)։ Քաջազնունիի նախնիները արմատներով Էրզրումէն եղած են, որոնք ԺԹ. դարու սկիզբը տեղափոխուած են Ջաւախք։
Քաջազնունի ծնունդով Տէր-Յովհաննիսեան մականունը կը կրէր։ Անոր մեծ հօրը հայրը՝ Տէր Յովհաննէս քահանան, Էջմիածին ուխտի գալով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսէն իր մականունը Իգթիխանեանի փոխելու իրաւասութիւն կը ստանայ, իսկ իր երեխաներուն կու տայ Տէր-Յովհաննիսեան մականունը։ Յովհաննէս իր հերթին... Ավելին⇒