Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 1, 2012 թ.
«Մըսյե Վերդու» (անգլ.՝ Monsieur Verdoux), Չառլի Չապլինի քրեական տրագիկոմեդիա։ Ֆիլմի երկրորդ անվանումն է՝ «սպանությունների կատակերգություն»։ Ֆիլմը նկարահանվել է 1947 թվականին. առաջին անգամ ցուցադրվել է՝ 1947 թվականի ապրիլի 11-ին՝ ԱՄՆ-ում։
Անրի Վերդուն շատ կրթված, բանիմաց, սրամիտ, կյանքի լավագույն տարիներն ապրած ֆրանսիացի ջենթլմեն է։ Նա երեսուն տարի ազնիվ ու արդար ձևով աշխատել է մի բանկում։ Սակայն Առաջին աշխարհամարտի ու Մեծ Ճգնաժամի տարիներին, Վերդուն շատ ցավալի ձևով կորցրել է աշխատանքը։ Անդամալույծ կնոջն ու որդուն գումարով ապահովելու համար, նա սկսում է զբաղվել «կեղտոտ» բիզնեսով։ շարունակել...