Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 28, 2014 թ.
Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδης, մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212 թթ.), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ:
Համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի: Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը:
Նրան են վերագրում նորարական մեքենաների նախագծումը, այդ թվում պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը:
Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը օգտագործելով հայելիների շարքը շարունակել...