Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 23, 2012 թ.
Ֆիտոցենոզ, բուսական համակեցություն, որ բնութագրվում է տեսակային կազմի հարաբերական միատարրությամբ, բնորոշվում է գերազանցապես բնակության տարածքի պայմաններով, և հարաբերականորեն առանձնացվածությամբ այլ համակեցությունից, կազմված է[ցենոպոպուլյացիայից, կապված է էկոլոգիական խորշերի և ինտերֆերենցիայի դիֆերենցման հարաբերություններ հետ գտնվում է բնակտարածության հարաբերական միատարր պայմաններում և ի վիճակի է ինքնուրույն գոյատևել:
Ֆիտոցենոզը հանդիսանում է պայմանական հասկացություն, քանի որ առաջին հերթին բուսատեսակների մեկ համակեցությունը չի կարող իրականում գոյություն ունենալ, առանց կենսաերկրացենոզի մյուս բաղադրիչների հետ փոխազդեցության` զոոցենոզի, միկրոբոցենոզի, կենսատոպի, և երկրորդ, համաձայն այսօր գերիշխող բուսածածկի չընդհատվածության հայեցակարգի, նրանից առանձնացված համակեցության ցանկացած մասնատումը արհեստական է և ծառայում է միայն բուսականության հետազոտման պրակտիկ նպատակներին` բոլոր մակարդակներում: շարունակել...