Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 22, 2017 թ.
![Զբոսաշրջիկները «Արգելված քաղաքում», Պեկին](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Hall_of_Supreme_Harmony%2C_Forbidden_City%2C_Beijing%2C_with_tourists_2.jpg/200px-Hall_of_Supreme_Harmony%2C_Forbidden_City%2C_Beijing%2C_with_tourists_2.jpg)
Զբոսաշրջությունը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Զբոսաշրջությունը Չինաստանում զարգացման ուղին է բռնել վերջին տասնամյակում՝ երկրի տնտեսության բարեփոխումներից հետո: Չինաստանը առաջատարներից է ներգնա և արտագնա զբոսաշրջային շուկաներում: Աշխարհը գտնվում է անընդհատ զարգացող չինական տուրիզմի «կենտրոնում»:
Չինաստանն աշխարհի երրորդ ամենաայցելվող երկիրն է: Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 2010 թվականին կազմել է 55.98 միլիոն մարդ, իսկ արդեն 2015 թվականին 98.8 միլիոն: Արտարժույթային եկամուտը կազմել է 45.8 միլիարդ ամերիկյան դոլլար: 2010 թվականի տվյալներով եղել է չորրորդ աշխարհում: Ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.61 միլիարդ, ընդհանուր եկամուտը՝ 777.1 միլիարդ յուան:
Ըստ ՀԶԿ-ի՝ 2020 թվականին, Չինաստանն արտասահմանցի ներգաղթյալների շնորհիվ լինելու է... Ավելին⇒