Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 14, 2012 թ.
Քրոմոսոմներ, բջջակորիզի գլխավոր բաղադրիչներն են , որոնք լավ են երևում բջջի բաժանման ժամանակ, և որոնց հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ:
«Քրոմոսոմ» անվանումը առաջարկել է Վ. Վալդեյերը` 1888 թ.: Քրոմոսոմն իր անվանումը ստացել է լավ ներկվելու շնորհիվ` հունարեն «քրոմա»-գույն, ներկ, իսկ «սոմա»-մարմին:
Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ` 14 նմ տրամագծով թելերի ձև: Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք: Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից` քրոմատիդներից: Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը` երկարանում կամ կարճանում: շարունակել...