< Նախագիծ:Օրվա հոդված
Նավթի արդյունահանումը ծովի հատակից
Նավթի արդյունահանումը ծովի հատակից

Նավթ, բնական եղանակով հայտնվող, երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո: Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից: Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում: Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում է բարձր մալթայի (մածուցիկ նավթ), կիսակարծր ասֆալտի:

Ածխաջրածինների համաչափությունը խառնուրդի մեջ հույժ փոփոխական է, և սկսվում է կշռով 97% թեթև նավթերից մինչև նույնիսկ 50% ավելի ծանր նավթերում և բիտումեններում: շարունակել...