Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 26, 2014 թ.
Ածխածնի մոնօքսիդ (CO), ածխածնի և թթվածնի բինար միացություն, որտեղ ածխածինն ունի +2 օքսիդացման աստիճան: Անգույն, անհամ, անհոտ թունավոր գազ:
Ածխածինը և թթվածինը կապված են մեկ եռակի կապով, ինչպես ազոտի մոլեկուլը, դրա համար էլ նրանք հատկություններով նման են: Համաձայն մոլեկուլային օրբիտալների մեթոդի CO-ի ոչ գրգռված մոլեկուլի էլեկտրոնային կոնֆիգուրացիան կարելի է արտահայտել σ2Oσ2zπ4x,yσ2C. ձևով:
Տարբեր փորձերի արդյունքում ապացուցված է, որ բացասական լիցքը տեղակայված և ածխածնի ատոմի վրա C−←O+: Ածխածնի մոնօքսիդը դյուրին բռնկվում է շարունակել...