< Նախագիծ:Օրվա հոդված

Փրոդյուսիջ (անգլ.՝ Produsage), ավստրալացի գիտնական Ակսել Բրանսի առաջ քաշած եզրույթը, որը հանրայնացրել է իր «Blogs, Wikipedia, Second Life and Beyond: From Production to Produsage» գրքում։ Փրոդյուսիջ բառն անգլերեն production (ստեղծել) և usage (օգտագործել) բառերի միաձուլումն է։ Փրոդյուսիջն օգտագործողների կողմից բովանդակության ստեղծման տեսակն է բազմազան առցանց միջավայրերում, բաց կոդով ծրագրային ապահովման մեջ և բլոգոլորտում։ Այս հասկացությունը ջնջում է պասիվ սպառման և ակտիվ ստեղծման միջև սահմանազատումը։ Ստեղծողների և սպառողների կամ բովանդակությունն օգտագործողների տարբերակումը գնալով թուլանում է, քանի որ օգտագործողները կամա թե ակամա նաև ստեղծողների դեր են կատարում։ Փրոդյուսեր (անգլ.՝ produser) եզրը վերաբերում է այն անձին, որը ներգրավված է փրոդյուսիջի գործընթացում։ Այս հասկացությունը նման և փոխկապակցված է... Ավելին