Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 8, 2015 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Գենետիկական ձևափոխման մեթոդով ստացված կապույտ վարդ
Գենետիկական ձևափոխման մեթոդով ստացված կապույտ վարդ

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ` ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով: Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար:

Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով: Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաների ժամանակ առաջացող պատահական փոփոխությունների` գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն:

Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգենների օգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով:

Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով` հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ շարունակել...