Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 10, 2016 թ.
![Լեդի Գագան կատարում է «Telephone» ArtRave: The Artpop Ball Tour-ի ժամանակ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Lady_Gaga%2C_ARTPOP_Ball_Tour%2C_Bell_Center%2C_Montr%C3%A9al%2C_2_July_2014_%2838%29_%2814376830547%29.jpg/200px-Lady_Gaga%2C_ARTPOP_Ball_Tour%2C_Bell_Center%2C_Montr%C3%A9al%2C_2_July_2014_%2838%29_%2814376830547%29.jpg)
Telephone (հայերեն՝ Հեռախոս), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա «The Fame Monster» երկրորդ մինի-ալբոմից։ Ձայնագրվել է ամերիկացի R&B ժանրի երգչուհի Բիոնսեի հետ։ Երգը գրել են Գագան, Ռոդնի Ջերքինսոնը, ԼաՇաուն Դենիելսը, Լազոնեթ Ֆրանկլինը և Բիյոնսեն, իսկ պրոդյուսերը եղել է Darkchild (Ռոդնի Ջերքինսոնը)։ Երգի հիմնական թեման Գագայի վախն է նրանից, թե աշխատանքի նկատմամբ ունեցած սիրո պատճառով ինքը չի կարողանա իրեն թույլ տալ հանգստանալ և զվարճանալ, սակայն երգի տեքստն ավելի շատ այն մասին է, որ երգչուհին, գտնվելով ակումբում, ուղղակի չի ցանկանում պատասխանել իր ընկերոջ զանգերին։ Երգի երաժշտությունը գրված է արագ տեմպով, պայթական կրկներգով և կրկնակի բիթերով։
«Telephone» երգն արժանացել է քննադատների դրական արձագանքներին, ովքեր երգն անվանել են «The Fame Monster» ալբոմի... Ավելին⇒