Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 7, 2017 թ.

< Նախագիծ:Օրվա հոդված
Ե․ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքը
Ե․ Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքը

Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոն (ռուս.՝ Государственный академический театр имени Е. Вахтангова), դրամատիկական թատրոն Մոսկվայում, որը գործում է 1921 թվականից։ Տեղակայված է Արբատ փողոցի վրա։

1921 թվականի նոյեմբերի 13-ին Ե․ Վախթանգովի բեմադրությամբ Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացումը դիտելու եկած հանդիսատեսը ականատես եղավ նոր թատրոնի՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երրորդ ստուդիայի ծնունդին, որը հետագայում՝ 1926 թվականին, վերանվանվեց՝ կրելով իր հիմնադրի և ղեկավարի՝ Եվգենի Վախթանգովի անունը։

1913 թվականի վերջին Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող մի քանի ուսանողներ որոշեցին ստեղծել Ուսանողական դրամատիկական ստուդիա և խաղալ այն ժամանակ նորաձև Ստանիսլավսկու համակարգով։ Սակայն... Ավելին