< Նախագիծ:Օրվա հոդված
Հայերի ունեցվածքը Ստաբուլում
Հայերի ունեցվածքը Ստաբուլում

Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում, հայ բնակչության նյութական սեփականության և անշարժ գույքի օտարումը թուրքական իշխանությունների կողմից՝ սուլթանական փուլում՝ 1894-1896 թվականների (Համիդյան ջարդեր), 1915-1922 թվականների (Հայոց ցեղասպանություն), և հանրապետական ժամանակաշրջանում՝ 1923 թվականից սկսած։ Թալանը նոր ալիք էր ստացել 1955 թվականին՝ Ստամբուլյան ջարդերի ժամանակ և վերսկսվել 1974 թվականին։

Հայոց ցեղասպանության ընթացքում բռնազավթման մեծ մասը կատարվեց, երբ հայերը տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատներ, և կառավարությունը նրանց թողած ունեցվածքը հայտարարեց որպես «հրաժարված»։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում և Փոքր Ասիայի որոշ բնակավայրերում ապրող հայերի ողջ ունեցվածքը բռնազավթվեց և հետագայում բաժանվեց տեղաբնակ մուսուլման բնակչությանը։

1974 թվականին նորացված հարկադրանքներ կիրառվեցին 1936 թվականի հայկական համայնքի սեփականության հայտարարագրումից հետո ձեռք բերած ունեցվածքը առգրավելու համար։ Հայերին ու այլ ազգի օսմանահպատակ ու թուրքահպատակ ներկայացուցիչների ունեցվածքի բռնազավթումը էական գործոն էր Թուրքիայի Հանրապետության տնտեսական հիմքը ձևավորելում՝ տնտեսությանը կապիտալ ապահովելու տեսանկյունից։

1915 թվականի մայիսի 16-ին՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության բռնագաղթից մոտ մեկ ամիս անց, «Պատերազմի և արտակարգ քաղաքական իրավիճակի պատճառով բռնագաղթված հայերի կողմից լքված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ վարչական հրահանգ» խորագրով գաղտնի հրահանգ արձակվեց։ Հրահանգի արձակումից հետո ... Ավելին