Կաղապար:Պորտալ:Հայաստան/Թեմաներ/Մշակույթ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ Ք.Ա. IX-Ք.Ա. III ԴԱՐԵՐՈՒՄ
Մշակույթի զարգացման պատմական պայմաները: Ք.ա. lX դ. համահայկական Վանի թագավորության ստեղծումով Հայաստանը և հայ ժողովուրդը թևակոխեցին պատմության զարգացման որակապես նոր շրջան: Առավել կարևոր են զարգացած պետական կառուցվածքը, կրոնական համակարգը, տնտեսական կյանքի բարձր մակարդակը և այլն:
Ճարտարապետություն: Վանի թագավորության հուշարձաների հնագիտական նյութը հնարավորություն է ընձեռնում համակցելուբայս շրջանի ճարտարապետության և շինարարական տեխնիկայի առանձնահատկությունները: Այստեղ կառուցվել են ջրմուղներ, ջրամբարներ, կամուրջներ, այգիներ ու բաղնիքներ, պալատներ և տաճարներ: Թագավորանիստ քաղաքների թվին էին պատկանում Արզարշկուն, Տուշպան, Ռուսախինիլին: Ուրարտական վարչատնտեսական խոշոր կենտրոններն էին Արգիշտիխինիլին, Թեյշեբայնին, Օշականը, Արամուսը և այլն: Հայտնի էին պետության դիցարանի գերագույն երրորդության` Խալդիի, Թեյշեբայի և Շիվինիի պաշտամունքային կենտրոնները: Խոշոր տաճարներն ընդարձակ համալիրներ էին, որտեղ պաշտամունքային կառույցները միավորվում էին աշխարհիկ, տնտեսական, արտադրական ու պահեստային շենքերի հետ:
Մետաղագործություն: Վանի թագավորության մետաղամշակման մասին հիշատակվում է Սարգոն ll-ի տեքստերում: Նրա զորքերը Մուսասիրում գրավել են 2 տ ոսկի, 5 տ արծաթ և ավելի քան 100 տ պղնձե և երկաթե իրեր: Մետաղամշակումը լայն կիրառում ուներ զենքի և զինամթերքի արտադրության ասպարեզում:
Որմնանկարչություն: Այս շրջանում որմնանկարչությանը բնորոշ է պաշտամունքային, կրոնական և աշխարհիկ բնույթը: Որմնանկարչությունը հիմնականում ներկայացված է Կարմիր բլուրի, Ոսկեբլուրի և Էրէբունու նյութերով:
Համահայկական առաջին թագավորության պետական կրոնը: Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները: Վանի թագավորության դիցարանում կենտրոնական տեղ է գրավում Խալդի աստվածը:
Քաղաքաշինություն, ճարտարապետություն: Ք.ա. VI-III դարերը Հայաստանի տնտեսական զարգացման նոր շրջափուլ են կազմում: Հայկազուն-Երվանդունիների արքայատոհմի իշխանության ժամանակաշրջանի բնակավայրերի ճարտարապետության մասին կարելի է դատողություն անել Էրէբունի միջնաբերդում ծավալած շինարարական գործունեության հիման վրա:
Արմավիր քաղաքը: Արարատյան դաշտի արևմտյան մասում` արաքսի ձախ ափին, ձգվում է հրաբխային ծագում ունեցող բլուրների մի շարք, որոնցից ամենաբարձրը` Արմավիր բլուրը, ունի 76 մ բարձություն և գագաթի 2 հա հարթ տարածություն: Արմավիրը` որպես պաշտամունքային կենտրոն և բնակավայր, պահպանել է իր նշանակությունը և Ք.ա. IV դարի վերջում դարձել վերականգնված համահայկական երկրորդ թագավորության մայրաքաղաքը:
Գյուղական բնակավայրեր: Դարաշրջանի գյուղական բնակավայրերի պատկերավոր նկարագրությունը թողել է հույն զորավար և պատմիչ Քսենոփոն Աթենացին, որը Ք.ա. 401 թ. անցել է Հայաստանով:
Դիցարան: Հայկական դիցարանը զարգացման, համակարգման, աստվածությունների պաշտանմունքի կանոնարկման նոր աստիճան է թևակոխում համահայկական պետությունների ամրապնդման ժամանակաշրջանում: