Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 44

Գրիգորեան, Կեսարեան, Կոստանդնուպոլսեցի, առաւելապէս յայտնի է որպէս Պաղտասար Դպիր (Յունիս 7, 1683 - 1768, Յունուար 30, Կ.Պոլիս), հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսաւորման շարժման գործիչ, եղած է նախակենդանացման շրջանի առաջնորդ դէմքերէն։

Բաղդասար Դպիրի կենսագրութիւնը գրի չէ առնուած, հակառակ որ ան եղած է կարևոր գործիչ մը: Այդ պատճառաւ իր մասին կենսագրական տեղեկութիւնները քիչ են: Գ. Լևոնեան կը հաղորդէ որ Բաղդասար Դպիրի ծնողները, Գրիգորն ու Թուրվանդը, Կեսարիայէն կը գաղթեն Կոստանդնուպոլիս, ուր ան կը ծնի: Ան իր նախնական ուսումը կը ստացանայ տեղական դպրոցներէ ներս, և կ'աշակերտէ Էջմիածնայ Կաթողիկիսի նուիրակ՝ Աստուածատուր Եպիսկոպոս Ջուղայեցիի : 1741-ին Բաղդասար Դպիր կը նշանակուի Գումգափույի դպրանոցի տեսուչ: Իր աշակերտներէն շատեր կ'ըլլան ապագայի երևելի դէմքեր, գրողներ և առաջնորդներ, ինչպէս Էջմիածնայ Կաթողիկոս՝ Սիմէոն Երևանցին (գհ. 1763-1780), և բանաստեղծ Պետրոս Ղափանցին։

Հայկական բանաստեղծութիւնը վաղ միջնադարուն կը գրուէր գրաբարով։ 12-րդ դարէն սկսեալ գրաբարը աստիճանաբար կը դադրի գործածութենէ և կը զիջի խօսակցական լեզուին՝ միջին հայերէնին: 18-րդ դարուն կը սկսի նոր շարժում մը, վերակենդանացնելու համար գրաբարը, ոչ թէ եկեղեցական մտայնութիւնը վերականգնելու նպատակով, այլ որովհետև այն ծանր պայմանները որոնց մէջ կ'ապրէր հայ ժողովուրդը թրքական և պարսկական տիրապետութիւններու երկարատև ժամանակաշրջանին, մեծապէս տկարացուցած էին հայ միտքը և լեզուն, և զանոնք հասցուցած անկման եզրին շարունակել...