Կաղապար:Գլխավոր էջ/Ընտրված կենսագրություն

Ռաֆայել Սանտի, ուշ Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ: Ծնվել է 1483թ. Մարտի 28-ին գեղանկարիչ Ջովաննի Սանտիի ընտանիքում, ծննդավայրը՝ Ուրբինո, Իտալիա: Ռաֆայելի արվեստը, որը Բարձր Վերածննդի ամենափայլուն արտահայտություններից է, առավել պարզությամբ է մարմնավորել գեղեցկության ու աշխարհի կատարելության մասին հումանիստական պատկերացումները:


1500թ-ին նա տեղափոխվել է Պերուջա և հաճախել Պերուջինոյի արվեստանոցը: Հեռանալով Պերուջինոյի արվեստանոցից՝ Ռաֆայելը ստեղծել է ավագ խորանի համար արված «Մարիամի նշանադրությունը»: 1504թ-ին մեկնել է Ֆլորենցիա, ուսումնասիրել տեղի հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները (հատկապես Լեոնարդո դա Վինչիի և Ֆրա Բարտոլոմեոյի), ինչպես և կազմախոսություն (անատոմիա) և հեռանկարչություն: Ռաֆայելին մեծ ճանաչում են բերել ավագ խորանների բազմաթիվ պատկերները: