Կաղապարի քննարկում:Հայոց պատմություն

Latest comment: 5 տարի առաջ by Gardmanahay in topic Նկար

Արամ, կաղապարը քեզ մոտ չի ստացվում քանի որ հայերեն վիքում դեռ չկա {{Country History}} կաղապարը, որը գործածվում է անգլերեն վիքիփեդիայում (այստեղ)։ --Vacio 18:21, 16 Հունվարի 2011 (UTC)

Իմջ. դրա փոխարեն կարող ես միանգամից գործածել {{Տեղեկաքարտ}} կաղապարը։ --Vacio 18:23, 16 Հունվարի 2011 (UTC)

Շնորհակալություն Vacio:Aram-van--Aram-van 11:44, 17 Հունվարի 2011 (UTC)

ԹՈՒՐՔ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ խմբագրել

Ինչ է նշանակում ԹՈՒՐՔ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ:--Արամ 20:42, 9 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Նաև ինչ կապ ունի Հռոմեական Հայաստանը մ.թ.ա.34–մ.թ.54 թթ-ի հետ: Հռոմեացիները Հայաստանը ամբողջությամբ նվաճել և վերածել են պորվինցիա միայն 114-117 թթ-ին:--Արամ 20:47, 9 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Մեկ էլ ինչ է Հայասդանի թագավորությունը:--Արամ 20:48, 9 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
ԹՈՒՐՔ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ Մոնղուլների (Իլխանություն), Կարա Կոյունլուների, Աղ Կոյունլուների, Լենգ-Տիմուրի, Սեֆյանների և Ղաջարների պետությունները նշանակում է: "Թուրքը" հոս Թուրքմեն (կամ Թուրքոման - Turkoman, Turcoman, Turkmen) ներկայացնում է: Kentronhayastan (քննարկում) 23:15, 9 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Գուցե տրամաբանորեն ճիշտ է, սակայն մոնղոլական Հայաստան եզրույթի ես երբեք չեմ հանդիպել, իսկ թուրքը թուրքմենից տարբեր է: Կա Պարսկական Հայաստանը, Թուրքական Հայաստան (որը վերաբերում է ոչ թե այդ ժամանակաշրջանին, այլ Օսմանյան կայսրությունում), բայց մոնղոլական Հայաստան չեմ կարծում: Նաև այստեղ տարեթվերի հետ կապված որոշ շխոթություններ կան, օրինակ Հռոմեական Հայաստան վերաբերում է 114-117 թթ-ին:--Արամ 06:10, 10 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել
Հետո ինչու է Զաքարյան Հայաստանը մտցված այսպես կոչած այդ ԹՈՒՐՔ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ի մեջ, հետն էլ Զաքարյանները 1000 թ-ից չեն եղել, այլ 1200 թ-ից: --Արամ 06:13, 10 Նոյեմբերի 2012 (UTC)Պատասխանել

Լեռնահայաստան խմբագրել

Ողջո՜ւյն։ Կաղապարում ներառված չէ հայկական պետություն հռչակված Լեռնահայաստանը, որը ստեղծվել է Գարեգին Նժդեհի և նրա զինակիցների ջանքերով։ Որևէ վիքիմասնակից դեմ է, որ ես Լեռնահայաստանը ներառեմ կաղապարում։--Գարդմանահայ (քննարկում) 11:23, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հերթականություն խմբագրել

Որքանով որ ես հասկացա, այս կաղապարում անվանումները դասավորված են ըստ ժամանակագրական հերթականությամբ։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է Արցախի Հանրապետությունը նշվել Հայաստանի Հանրապետությունից հետո։ Տես՝ ՀՀ անկախություն և Արցախի անկախություն։--Գարդմանահայ (քննարկում) 11:31, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ճիշտ հասկացար, որ հերթականությամբ է: Բայց Հայաստանի անկախացումը հանրաքվեով չէ, որ որոշվել է: Սեպտեմբերի 21-ին միայն ամրագրվեց մեկ տարի առաջ Հայաստան Գերագույն խորհրդի որոշումը, որով ամրագրվեց Անկախության հռչակագրի ընդունումը: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ավելի ուշ, թեև ղարաբաղյան հանրաքվեն տեղի ունեցավ հայաստանյան հանրաքվեից մոտ 3 շաբաթ առաջ--Hayk.arabaget (քննարկում) 12:12, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բայց չէ՞ որ օգոստոսի 23–ին կայացած ԳԽ որոշումը դեռ ՀԽՍՀ–ն չդարձրեց անկախ, այլ միայն սեպտեմբերի 21–ին։ Պատահական չէ, որ հենց սեպտեմբերին էլ նշվում է անկախության օրը։--Գարդմանահայ (քննարկում) 16:20, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այո, բայց առաջնայինը այդ ամբողջ գործընթացը եղել է Հայաստանում, հետո նոր՝ ԼՂԻՄ-ում:--Hayk.arabaget (քննարկում) 16:53, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Սփյուռք խմբագրել

Ուզում եմ կաղապարում նաև «Հայկական սփյուռք» հոդվածի հղումը նույնպես տեղադրել։ Ի՞նչ կասեք։--Գարդմանահայ (քննարկում) 17:06, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ, ո՞ր մասում դնենք:--Հայկ (արաբագետ) 17:08, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հաշվի առնելով, որ հայկական սփյուռք ասելով առաջին հիշողությունը Հայոց ցեղասպանությունն է, ապա միիգուցե հենց «Հայոց ցեղասպանություն» հոդվածից հետո։ Չնայած մինչ այդ էլ ունեցել ենք հսկայական սփյուռք (Մերձավոր և Հեռավոր Արևելք, Հնդկաստան, Եվրոպա, Ռուսաստան, Եթովպիա և այլն։)--Գարդմանահայ (քննարկում) 17:17, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ճիշտ ես, եղեռնից հետո: Բանն այն է, որ մինչ այդ կոչվել են հայկական գաղթավայրեր, սփյուռքը եղեռնից հետո է կոչվել: Նույնպիսի անվանափոխումներ կան նաև Հայկական հարցի վերաբերյալ, որը եղեռնից հետո դարձավ Հայ դատ: Այնպես որ՝ սփյուռքը՝ եղեռնից հետո: Բայց ո՞ր մասում:--Հայկ (արաբագետ) 17:26, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարող ենք ամենավերջում տեղադրել, քանի որ այսօր էլ արագորեն Հայկական սփյուռքը ավելանում է։ Բայց եթե լուրջ, ապա Սփյուռքը ծնվել է Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո։ Ուրեմն հենց այդտեղ։--Գարդմանահայ (քննարկում) 17:35, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Տեղադրեցի։--Գարդմանահայ (քննարկում) 17:37, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մի քիչ մտածենք: Այո, եղեռնից հետո, բայց անմիջապես հետո? Սփյուռքի առաջին դասերը այսպիսին են՝ Սփյուռքը 20-30-ական թթ, ապա հաջորդը՝ երկրորդ աշխարհամարտից հետո՝ Սփյուռքը 1950-1980-ական թվականներին, երրորդ փուլը՝ 1990-ական թվականներից հետո: Դե, պարզ է, ինչու հենց այս բաժանմամբ: Ես ոչ թե դեմ եմ քո ասածին, այլ առաջարկում եմ մի քիչ մտածել, ես ինքս էլ դեռ հաստատ վերջնական կարծիքի չեմ եկել:--Հայկ (արաբագետ) 17:47, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պարզապես մտածեցի, որ դրանից ներքև էլ որտեղ դնենք։ Թող ժամանակավոր այդ տեղում լինի, ընթացքում, երբ իմ և քո դիրքորոշումները հստակեցվեն, կաղապարում փոփոխություն կանենք։--Գարդմանահայ (քննարկում) 17:52, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Նկար խմբագրել

Հայկ ջան, քանի որ այս կաղապարը օգտագործվում և օգտագործվելու է բազմաթիվ հոդվածներում, ապա առաջարկում եմ կաղապարի նկարն էլ փոխել։ Պատճառը շատ պարզ է․ ՀՀ –ն Հայոց պատմության շատ փոքրիկ մասն է և ՀՀ–ի զինանշանի օգտագործումը այսպես ասած նվազեցնում է կաղապարի արժեքը։ Այլ հարց է, եթե զինանշանը տեղադրվել է, քանի որ ՀՀ–ն Հայաստանի և հայ ազգի ժառանգորդն է։ Բայց վերջին հանգամանքը լիարժեք չի կարող ընդունվել շատերի կողմից, քանի որ ՀՀ–ից բացի կա նաև Արցախ, ՀՀ բնակչությունից բացի կա նաև Հայկական Սփյուռք, և այլն։--Գարդմանահայ (քննարկում) 17:42, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ես զինանշանը չեմ դրել կաղապարը կարգի բերելուց: Բայց մյուս կողմից՝ ինչու ոչ: Եթե այնտեղ կան հայկական 4 պետությունների զինանշաններ, և առհասարակ այն, որ գրեթե բոլոր հայկական իշխանություններն ու թագավորությունները կամ արծվի կամ առյուծի զինանշան են ունեցել: Ունես որևէ այլ տարբերակ?--Հայկ (արաբագետ) 17:53, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այս պահին չունեմ, եթե դու էլ ես տեսնում, որ կարելի է նաև փոխել նկարը, ապա կարելի է քննարկել։ Ուղղակի Հայոց պատմությունը ավելի շատ ենթադրում է պատմական նկար կամ խորհրդանիշ կամ էլ մեկ այլ բան։ ՀՀ–ի զինանշանը մի տեսակ մեր պատմությունը փոքրացնում է։ Ամեն դեպքում տրամաբանական հարց է առաջացել ինձ մոտ։--Գարդմանահայ (քննարկում) 17:56, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ռուսերենում ու թուրքերենում դրել են Զվարթոնոցի ավերակը, որը ես սխալ եմ համարում, դու էլ երևի: Վոլապյուկում՝ Արտաշես արքայի դրոշը: Դա էլ ճիշտ չէ: Արի մինչև մտածելը դեռ սա թողնենք, որովհետև եթե քննարկում բացվի, էլի կիլոմետրանոց է լինելու ու անարդյունք: Հետո երբ կոնկրետ գաղափարներ առաջանան կքննարկենք միասին:--Հայկ (արաբագետ) 18:03, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Եղավ։--Գարդմանահայ (քննարկում) 18:13, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
 

Քննարկումը ցույց տվեց, որ ներկա պատկերը համապատասխան չէ կաղապարին: Քանի որ Արարատ լեռը համարվում է հայերի և Հայաստանի/Հայքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև Հայոց պատմության գրեթե բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել Արարատի շուրջ, առաջարկում եմ կաղապարի պատկերը կարճ ժամանակ անց փոխարինել այս լուսանկարով (անհրաժեշտության դեպքում հետագայում առավել համապատասխան պատկեր ընտրելու հնարավորությամբ):--Գարդմանահայ (քննարկում) 11:58, 10 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Կարելի է դիտարկել Արարատ լեռան մեկ այլ՝ առավել որակյալ նկար:--Գարդմանահայ (քննարկում) 12:03, 10 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Առաջարկում եմ նաև դիտարկել Հայոց պատմության ամենահայտնի և հնագույն կերպարներից մեկի պատկերը, որն իմ կարծիքով ավելի համապատասխան է, քան իմ առաջարկած լեռան պատկերը (որակի մասին է խոսքը):

Գարդմանահայ ջան, ո՞ւմ հետ է քննարկվել կաղապարի մեջ պատկերի փոփոխությունը։ --ջեօ 15:58, 12 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Ով որ անտարբեր է նմանատիպ քննարկումների նկատմամբ ու հեչ պետքն էլ չի, իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե որևէ հարց է բարձրացվում ու ոչ մեկ կամ գրեթե ոչ մեկ չի արձագանքում, ապա ո՞ւմ հետ պետք է քննարկվի: Հարցը շատ վաղուց է դրված եղել, և քննարկմանը մասնակցել եմ ես ու Hayk.arabaget-ը: Հետո նորից ես հարցը արդիականացրել եմ ու կրկին ոչ մի արձագանք: Հետևաբար եթե այլ մասնակիցներ չեն արձագանքում, ուրեմն ես կամ որևէ մեկ այլ մասնակից պարտավոր չէ գնա ու գոնե մի քանի մարդու խնդրի, որ գան ինչ-որ կարծիք արտահայտեն: Հարցը միայն այս մեկը չի, շատ են նման քննարկումները, որ կարծես որևէ մեկին չի հետաքրքրում, բայց հենց մի փոքր փոփոխություն ես կատարում, գալիս են ու սկսում պատասխան պահանջել (անձնական չընդունես, ասածս այս դեպքին չի միայն վերաբերվում): Իմ կատարած փոփոխության հիմքում այս քննարկումն է, որը սկսվել է 2014 թվականի հոկտեմբերի 4-ից:--Գարդմանահայ (քննարկում) 15:30, 13 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
ջեօ ջան, եթե կատարածս փոփխությունը հետ ես շրջել, ապա էլ ինչի՞ համար ես ինձ հարցրել, թե ում հետ եմ քննարկել: Այսինքն դու նախօրոք կանխակալ մոտեցում ես ցուցաբերել, որովհետև եթե նման հարց ես տալիս, ուրեմն պետք է ենթադրել, որ չես բացառում իմ՝ ինչ-որ մեկի հետ քննարկած լինելը: Մեղմ ասած շատ բացասական և խոցելի մոտեցում է քո կողմից:--Գարդմանահայ (քննարկում) 17:05, 13 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Return to "Հայոց պատմություն" page.