Կաղապարի քննարկում:Խմբագրում եմ

Latest comment: 14 տարի առաջ by Vacio

Կատեգորիկ դեմ եմ այս կաղապարին և դրա կիրառմանը։ Այն լիովին հակասում է Վիքիփեդիայի էությանը։ Ոչ մեկ չպետք է, ինչ նակտառումով էլ լինի, մեկ ուրիշին հետ պահի որևէ հորդված խմբագրելուն։ Նման դեպքերում, երբ ակտիվորեն ուզում ես ընդլայնել մի հոդված պետք է այլ լուծումներ գտնել։ Ես ինքս նման պարագաներում նյութը պահում եմ տեսքստային ֆայլում ու Վիքիպեդիայում ոգտվում եմ միայն նախադիտումից։ Երբ որ վերջացնում եմ իմ աշխատանքը, նայում եմ ինչ որ մեկը ինչ որ մի բան ավելացրե՞լ է հոդվածին, եթե այո այդ խմբագրումները ավելացնում եմ իմ տեքստին ու վերջնական խմբագրում եմ հոդվածը։ Դա այդքան էլ բարդ չէ, համենայն դեպս չի հակասում Վիքիպեդիայի էությանը։ Առաջարկում եմ հնարավորինս շուտ ջնջել այս կաղապարը։--Vacio 08։52, 25 Մարտի 2010 (UTC)

Այսօրինակ 23 այլալեզու կաղապարներ կան, և այս պատճենահանված է դրանցից; Նպատակը խմբագրման ընդատումներ չլինելն է, և այն օգտագործվում է վիքիներում: Մասնակիցը խնդրում է երկու օր և կարծում եմ դա խոչնդոդ չէ, կարելի է երկու օր սպասել և հետո խմբագրել ու վիքիֆիկացնել հոդվածը: Բնականաբար եթե հոդվածը հակասում է Վիքիփեդիայի էությանը, անկախ այս կաղապարի առկայությունից կջնջվի կամ կխմբագրվի: Ես կողմ եմ կաղապարի մնալուն:--beko 11:14, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Համամիտ եմ Վաչագանի հետ, այս կաղապարը մի տեսակ անիմաստ է և հակասում է վիքիի հետ աշխատելու սկզբունքին։ Վիքիներում անում են, կարճ, արագ փոփոխություններ և խնդրել որ ոչ–ոք 2 օր չդիպչի հոդվածին, շատ սխալ է ամեն առումով։ Վերջիվերջո վիքի անունը գալիս է ոչ միայն տեխնիկապես «արագ» փոփոխություն կատարելու հնարավորությունից, այլ դինամիկ աշխատանքային մոտեցումից նույնպես։ Ես որպես կանոն, արդեն զգում եմ որքան արդյոք ինչ–որ մեկը դեռ աշխատում է հոդվածի վրա, թե արդեն ոչ։ Վերջին խմբագրւոմից մի 2 ժամ դեռ կարելի է սպասել, բայց 2 օրը իմ համար անընդունելի է։ Ավելին, եթե խմբագրել ոչ թե էջը ամբողջությամբ, ինչի կարիքը ոչ միշտ է զգացվում, այլ բաժին–բաժին, խմբագրումների ընհարման հավանականությունը կտրուկ նվազում է և այս կաղապաի անհրաժեշտությունը նույնպես։ Դեմ չեմ, կաղապարը կարելի է թողնել և օգտագործել, բայց 2 ժամից ոչ ավել և եթե հանկարծակի այն ինչ–որ մեկը անտեսի, դրամաներ չսարքել, քանի որ խմբագրումների ընհարումը տհաճ է, բայց վիքի տեսանկյունից բնական երևույթ է, իսկ այս մի կաղապարը ավելի արհեստական է։ Եթե օգտագործել վիքի էջերը, ոչ թե որպես սևագիր և աշխատանքային տետրակ, այլ ցանկացած խմբագրում, ընկալել որպես հրապարակաում (ես այդպես եմ այն ընկալում) և և ամեն մի 2-3 պարբերություն գրելուց հիշել, խնդիր չպետք է առաջանա։ Բացի դրանից, քանի անգամ հանդիպել եմ խմբագրման ընհարումների, միշտ երկու տարբերակը մեկի մեջ միացնելը և լուծելը, կես րոպեից էլ քիչ էր տևում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 21:44, 25 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ, կարելի է չդիպչելու ժամանակը կրճատել:--beko 06:56, 26 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Ես ել համաձայն եմ ձեր հետ և ժամանակի փոփոխության երկու օրից երկու ժամ։ - Ֆետայի 18:07, 26 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Փոփոխեցի առավելագույն ժամկետը 2 ժամի, և թարամցրեցի կաղպարաի դոկումենտացիան, որ օգտվողները հասկանան, որ այս կաղապարը մեկ է չի բացառում խմբագրման ընդհարումները։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 12:05, 27 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Հարգելի բարեկամներ, ես կրկնում եմ իմ տեսակետը։ Այս կաղապարը ոչ թե թերի է, այլ ուղղակիորեն հակադիր է «Վիքիփեդիա» գաղափարին։ Որպես փոխզիջում առաջարկում եմ այն վերանվանել Թեժ հոդված կամ նման մի այլ բան, իսկ չխմբագրելու խնդրանքը դարձնել մեղմ զգուշացում, որ հոդվածը ներկայումս ակտիվորեն խմբարգվում է և դուք կարող է հայտնվել խմբագրական կոնֆլիկտի մեջ։ Նաև ուզում եմ հայտնել իմ անհամաձայնությունը քննարկումների ժամանակ անընդհատ այլալեզու Վիքիպեդիաներին վկայակոչելը։ Մենք պարտավոր չենք ամեն ինչում հետևել անգլերեն Վիքիփեդիային, այնտեղի կանոնները չեն կարող ինքնըստինքյան գործել մեզ մոտ։ Անգլերեն Վիքիպեդիայում առկա են հետաքրքրությունների հսկայանան հակասություններ, որի հետևանքով և կանոններն են ավելի խիստ, և ադմիններն են ավելի ավտորիտար։ Մենք նման խնդիրներ չունենք, ուստի պետք էլ չի ամեն ինչ կուրորեն կրկնօրինակել--Vacio 05:51, 29 Մարտի 2010 (UTC)Պատասխանել
Return to "Խմբագրում եմ" page.